Category: Infocom

  • Անչափահասի նկատամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. ա…

    Անչափահասի նկատամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. անչափահասը ինքնասպանություն է գործել. Քննչական կոմիտե
    ⚖️ Ինֆոքոմի հարցին ի պատասխան կառույցից հայտնել են, 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ դեղահաբեր խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:
    📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

  • Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի …

    🇨🇳 Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ 188-ի:
    📌 Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Թինգրի գավառի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։ |1lurer.am|

  • Քաղաքապետարանը ներկայացրել է, թե նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպե…

    🚌 Քաղաքապետարանը ներկայացրել է, թե նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվելու հանրային տրանսպորտի ծառայություններից։
    Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.
    🔸 ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
    🔸 ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով ՀԾՀ-ն և ծննդյան ամսաթիվը,
    🔸 արդեն այսօրվանից ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։
    🔈 Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեները՝ transport.yerevan.am կայքում)։
    🔗Կարդալ ավելին

  • Նոր վիրուսի տեսակ է շրջանառվում. ՀՀ ԱՆ Սուր շնչառական այս վարակը հիմնականում տ…

    Նոր վիրուսի տեսակ է շրջանառվում. ՀՀ ԱՆ 📌 Սուր շնչառական այս վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև կենցաղային իրերի հետ շփման միջոցով: 📌 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հայտնաբերվել է վիրուսի 50 դեպք։ Ապրիլից մինչ…

  • Նոր վիրուսի տեսակ է շրջանառվում. ՀՀ ԱՆ Սուր շնչառական այս վարակը հիմնականում տար…

    Նոր վիրուսի տեսակ է շրջանառվում. ՀՀ ԱՆ
    📌 Սուր շնչառական այս վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև կենցաղային իրերի հետ շփման միջոցով:
    📌 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հայտնաբերվել է վիրուսի 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
    ‼️ Ախտանշաններն են՝

    🔸 Ջերմություն,
    🔸 հազ,
    🔸 քթահոսություն,
    🔸 դժվարացած շնչառություն,
    🔸 գլխացավ։

  • Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծ…

    ‼️ Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
    🗣️ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կանադայի վարչապետը կհեռանա պաշտոնից Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի…

    🇨🇦Կանադայի վարչապետը կհեռանա պաշտոնից

    📌 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը փոխարինող չի ընտրել:
    🔸 Reuters-ի հաղորդմամբ նա մամուլի ասուլիսում ասել է, որ խորհրդարանը կգործարկվի մինչև մարտ: |azatutyun.am|

  • Ժամը 17:28-ին Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3…

    🔸 Ժամը 17:28-ին Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից:
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ո…

    🚍 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի  «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան…

  • Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ո…

    🚍 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի  «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։
    🚒 Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: [ՀՀ ՆԳՆ]