Category: Infocom

  • Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություն…

    🗣 Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։
    🔸 Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ]
    Կարդալ ավելին

  • Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբն…

    🗣 Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը: Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:
    🔸Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:
    🔸Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի: [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը]
    Կարդալ ավելին

  • Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին`24 ժամ ռե…

    🏥 Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին`24 ժամ ռեժիմով:

    📞 Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին:
    [ՀՀ առողջապահության նախարարություն]

  • 2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն 2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գ…

    2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն
    🔍 2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։
    📰 «Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝ 28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված,  14 հետազոտական/բացատրական հոդված,  9 տվյալահեն հոդված, 45 դատական նիստերի լուսաբանում,  19 գիտության լուսաբանում։ 
    🎅 Մեր թիմը շնորհավորում է գալիք տոներն ու մաղթում, որ 2025-ին լրագրողական հետաքննությունները, հետազոտությունները, տվյալահեն հոդվածները հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դառնան մեր հանրային կյանքի անբաժանելի մասը։
    🌲 Իսկ եթե սոցցանցերում այս օրերին հրապարակվող բոլոր հնարավոր ու անհնար ամփոփումներից դեռ չեք հոգնել, առաջարկում ենք «Ինֆոքոմի» հետ վերհիշել անցնող տարին, մեր առանցքային հրապարակումները, ծանոթանալ մեր կատարած աշխատանքի ու մի քիչ էլ՝ մեզ հետ։
    🔗 Կարդալ ավելին

  • Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ո…

    🇦🇲🇹🇷 Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    🔸 Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։

  • Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցութ…

    🗣 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը։ [ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան]

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել․ «Այսօր մենք ճանապարհու…

    🗣 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել․
    🔸 «Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին: […]
    🔹 Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ […]: Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից»:
    Կարդալ ավելին

  • Սեպտեմբերի ցուցանիշի հետևում կանգնած է Ձմեռ պապը#զուտինֆո…

    Սեպտեմբերի ցուցանիշի հետևում կանգնած է Ձմեռ պապը🎅
    #զուտինֆո

  • Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռո…

    🔸Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։
    Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո նրանք կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
    🎄Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։ Պաշտոնյաները խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն: [ՀՀ ՊՆ]