Category: Infocom

  • «Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հա…

    🔶 «Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտեքը՝ ինչու է այդպես, որովհետև 2018-2025-ին ՀՀ-ից ԵՄ մեկնողների թիվը 500 տոկոսով աճել է»,- Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Վարչապետը վստահեցրեց՝ ամենաուշը երկու տարում լուծելու են Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը։ «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք երկու եվրո է»,- հավելեց նա: |azatutyun.am|

  • Մայիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդ…

    📛 Մայիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։
    👨‍🚒 Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին: Հրդեհի տարածումը կանխվել է․ տուժածներ չկան։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակու…

    🇹🇷🇦🇲 «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։
    📌 Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», — Փաշինյանի հրապարակմանն արձագանքելով X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ |news.am|
    📢 Ուրախ եմ հայտարարել, որ Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ 🔸 Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։…

  • Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է և քաղաքական ու տնտես…

    🔶 Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է և քաղաքական ու տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետև TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը, երբ որ իրագործվի (իսկ դա առաջիկայում իրագործվելու է), կփոխի ամեն ինչ։ Այս մասին Շիրակի Սառնաղբյուր բնակավայրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Հիմա մենք առաջիկայում պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն համաձայնագիրը, որը լինելու է այն շրջանակում, որն արդեն հրապարակված է։ Սա էլ է շատ կարևոր. բոլոր սկզբունքները հրապարակված են։
    📌 Մենք Մեղրիով ունենալու ենք երկաթուղի. այն Մեղրիից մտնելու է Նախիջևան, Նախիջևանից՝ Երասխ, Երասխից գալու է Գյումրի, Գյումրիից մտնելու է Ախուրիկ, Ախուրիկից՝ Թուրքիա։ Նաև շատ կարևոր է նախագծի իրականացման արդյունքում բացվելիք Իրան-Հայաստան երկաթուղին»,- նշել է Փաշինյանը։ |factor.am|

  • Մայիսի 22-ից 23-ը շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գր…

    🔸 Մայիսի 22-ից 23-ը շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել։
    👮 Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վե…

    🇮🇷🇺🇸 Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣«Համաձայնագիրը մեծամասամբ բանակցվել է, որը ենթակա է վերջնական հաստատման Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից», – սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով նաև, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը։
    🔸 «Գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն», – նշել է Թրամփը։
    📌 Թեհրանը պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները: |azatutyun.am|

  • Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո,…

    📌 Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Ֆեյսբուքում այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    🗣 «Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,- ասել է նա։
    SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանը հայտարարում է, որ Երեւանում համերգը հուլիսին չի կայանալու։ 🔸 «Որոշակի շփոթմունք կա։ Մենք պատրաստվում էինք նվագել հուլիսին, սակայն որոշել ենք հետաձգել [համերգը] լոգիստիկ եւ ժամանակային մարտահրավերների պատճառով»,- Instagram-ում…

  • «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանի…

    ⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:
    📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները մայիսի 22-ի գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: |azatutyun.am|
    ⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է։  🔻 Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի…

  • Ուրախ եմ հայտարարել, որ Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այ…

    📢 Ուրախ եմ հայտարարել, որ Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։
    🔸 Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ […]
    📌 Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում։
    [Նիկոլ Փաշինյան]

  • SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանը հայտարարում է, որ Երեւանում համերգը հուլիսին չի կ…

    SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանը հայտարարում է, որ Երեւանում համերգը հուլիսին չի կայանալու։
    🔸 «Որոշակի շփոթմունք կա։ Մենք պատրաստվում էինք նվագել հուլիսին, սակայն որոշել ենք հետաձգել [համերգը] լոգիստիկ եւ ժամանակային մարտահրավերների պատճառով»,- Instagram-ում գրել է Թանկյանը՝ նշելով, որ տեղափոխման ժամկետների մասին կհայտարարեն։
    ❗️ System of a Down-ը հուլիսին համերգ է ունենալու Հայաստանում, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ 🔸 Վարչապետն այս մասին ասել է քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած աղջնակին, որը խնդրում էր աշխարհահռչակ ռոք խմբին հրավիրել Հայաստան։ 🎸 Համերգը տեղի է ունենալու Հանրապետության…