Category: Infocom

  • Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամ…

    🌡 Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի՝ 6-10 աստիճանով։
    ☔️ Հանրապետության տարածքում մայիսի 26-ի և 28-ի ցերեկը, 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Սեր…

    🇷🇺 Հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Սերգեյ Շոյգու
    💬 ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների խորհրդի նիստում ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, որ ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։
    🗣 «Ափսոս, որ ՀԱՊԿ մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից: Սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար»,- նշել է նա: |azatutyun.am|

  • ԿԸՀ-ն Փաշինյանի արտահայտություններում բռնnւթյան կիրառման uպառնալիքի ընկալում չի…

    ‼️ ԿԸՀ-ն Փաշինյանի արտահայտություններում բռնnւթյան կիրառման uպառնալիքի ընկալում չի տեսնում:
    Հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
    📣 «Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։
    🔗 Կարդալ ավելին

  • Այսօր մինչև 15։00 փակ փողոցները՝ Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց…

    🚫 Այսօր մինչև 15։00 փակ փողոցները՝
    🔸 Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատված,
    🔸 Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատված,
    🔸 Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկ,
    🔸 Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատված:

  • Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժ…

    ‼️ Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:
    📣 Պաշտպանության նախարարությունը բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն:

  • ԱԺ հերթական նիստում քվորում չկա. գրանցվել է 5 պատգամավոր: Գրանցումը կշարունակվի…

    ‼️ ԱԺ հերթական նիստում քվորում չկա. գրանցվել է 5 պատգամավոր:
    🔸 Գրանցումը կշարունակվի մինչև 4 ժամ՝ մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը:

  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունի…

    ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
    «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են ԿԸՀ-ից։

  • ԱՄՆ-ն հայտարարում է՝ «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին: Նշվում է, ո…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն հայտարարում է՝ «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին:
    🔸 Նշվում է, որ թիրախավորվել են հրթիռների արձակման կայաններ, ինչպես նաև իրանական նավեր, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։
    🔸 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարությունում ասվոըն է, որ հարվածների նպատակն էր պաշտպանել ամերիկացի զինծառայողներին իրանական ուժերից եկող սպառնալիքներից լարված հրադադարի պայմաններում։ |azatutyun.am|

  • Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռ…

    🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր:
    📑 Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ չբացահայտելով ստորագրվող հուշագրի բովանդակությունը:
    Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում պետք է իրականացվեն ավագանու արտահեր…

    📣 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում պետք է իրականացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։
    🗣 «Գյումրիում պետք է հաստատենք ժողովրդական իշխանություն, որպեսզի քաղաքը ծաղկի այնպես, ինչպես երկրի մյուս անկյունները։
    🔸 «Շատերն ասում էին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կլինի «Գյումրի-2» սցենարը։ Ես մի քանի ամիս առաջ ասում էի, որ ոչ թե «Գյումրի-2» է լինելու, այլ լինելու է «Հեղափոխություն-2» և «Գյումրի-1»։ Ի՞նչ է նշանակում «Գյումրի-1»։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունը պետք է հասնի այն շենքին (Գյումրիի քաղաքապետարանի շենքին -խմբ.), որը մեր թիկունքում է»,- նշել է Փաշինյանը Գյումրիում կայացած քարոզարշավի ժամանակ։ |news.am|