Category: Infocom

  • Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի․ «Գիտուժ» «Գիտուժ» նախաձեռնություն…

    📃👩‍🔬 Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի․ «Գիտուժ»
    📣 «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ԱԺ կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերաբերյալ․
    🔸 «Օրենքն ընդունվում է առանց անվտանգային, տնտեսական և ակադեմիական հետազոտությունների միասնական պետական ռազմավարական շրջանակի առկայության։ Մասնավորապես, բազմիցս քննարկվող բարձր-տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, տիեզերական գործունեության ռազմավարությունները դեռ չեն մշակվել կամ գործարկվել։
    🔸 Օրենքը բացառում է ինքնակառավարվող պետական գիտական կազմակերպությունների ցանցերի գոյությունը, ինչպիսիք գործում են բազմաթիվ զարգացած երկրներում։ Այս սահմանափակման համար չի ներկայացվել հստակ և փաստարկված հիմնավորում», — ասված է հայտարարության մեջ։

  • ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերի շուրջ մշտական կապի մեջ է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
    🗣 «Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարրաքն ունի երկու վստահելի անձ, որոնք չափազանց կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը՝ պարոն Իբրահիմ Քալընն է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ արտաքին գործերի նախարարը։ Եթե խնդիր է առաջանում, լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ Ուկրաինայում, այդ պարոնները այդ ոլորտների մեծ գիտակներ են», – ասել է Ուիթքոֆը։
    📌 Նրա խոսքով, փոխգործակցությունը իրականացվում է ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով։ «Ես զանգահարում եմ Թոմին և հարցնում՝ ինչ կարծիք ունի Իբրահիմը տվյալ հարցի վերաբերյալ։ Մենք այսպես ենք աշխատում։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ նման համագործակցության շնորհիվ», – հավելել է նա։ |civilnet.am|

  • Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղ…

    💰 Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղարկվի ԱԺ հաստատման։ Ըստ փաստաթղթի՝ եկող տարի նախատեսվում է ունենալ շուրջ 3,1 տրիլիոն դրամի եկամուտ և 3,6 տրիլիոն դրամի ծախս։
    🗣 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 537,5 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025-ի 5,5 տոկոսի դիմաց։ Այն նախատեսվում է ֆինանսավորել ինչպես ներքին (շուրջ 266,2 մլրդ դրամ), այնպես էլ արտաքին (շուրջ 271,3 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։ Եկամուտների հիմնական մասը՝ շուրջ 2,97 տրիլիոն դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։
    📍 Նախարարի խոսքով՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026-ի վերջում կանխատեսվում է 53,5 տոկոս։ |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային …

    Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։

  • Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է հումանիտար…

    🤝 Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները:
    🔸Զրուցակիցները հյուս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հանդիպում են անցկաց…

    🇷🇺🇺🇸ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հանդիպում են անցկացնում Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ «ինչպես այս …

    ⚖️ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ «ինչպես այս վճիռն էր կանխատեսելի, իրենք կրկին կանխատեսում են, որ մեղադրողը ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու, դատարանն էլ այնպիսի չափով ազատազրկում է տալու, որ Աջապահյանին մինչեւ…

  • Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 4…

    ❗️Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային…

  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։
    📌 Ինչպես հայտնում են Կրեմլից, ֆորումին ելույթ կունենա ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը։
    🗣 Կմասնակցեն նաև ՄԱԳԱՏԷ–ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, ինչպես նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի և որոշ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

  • Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացա…

    ✈️ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։
    📅 Երևան-Կապան-Երևան չվերթի վերսկսումը նախատեսվում է այս տարեվերջին։
    🗣 «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։