Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը | hetq.am
🤝 2025թ. հունվարի 24-ին «Դիգնիսի» ՍՊԸ-ն և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում էլ կազմվել է Մամուլի շենքի ներդրումային փաթեթը։ «Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետգույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։
🔻 «Դիգնիսի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ. սեպտեմբերին։ Ընկերության հիմնադիրը Կարեն Անախասյանն է։ Այս տարվա հունվարին ընկերության 33% փայատեր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը։ Իսկ ընկերության տնօրենը հիմնադրման պահից մինչև օրս Վարդան Ալեքսանյանն է։
🔻 2025թ. փետրվարի 18-ին էլ ստեղծվել է «Պրոսպեկտ24» ՓԲԸ-ն։ Դրա բաժնետերերն են Սամվել Գևորգյանը, Ժաննա Խաչատուրյանը, Կարեն Անախասյանը և Արմեն Ալեքսանյանը։ Որպես միջանկյալ ընկերություն նշված է «Դիգնիսի» ՍՊԸ-ն։ Իսկ ընկերության տնօրենը Վարդան Ալեքսանյանն է։
✅ «Դիգնիսի» ՍՊԸ-ն 2025թ. հունվարի 20-ին հուշագիր էր ստորագրել «Իմ քայլը» հիմնադրամի հետ վերջինիս կողմից իրականացվող նախագծերին աջակցելու համար։

Թողնել պատասխան