Category: Infocom

  • Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կ…

    🇮🇷🇦🇿 Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որի ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
    📌 Միջոցառմանը մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։
    🔸 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ, նշելով. «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»։

  • Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօրվանից դադարեցվել է:…

    ⛽️🇷🇺 Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօրվանից դադարեցվել է:
    📄 2024 թվականի վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ Այս մասին հայտնել են ռուսական«Գազպրոմ» ընկերությունից։
    🇺🇦 Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել էր դրա երկարաձգումը պատերազմի պատճառով. «Մենք նրանց թույլ չենք տա լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»,- նշել էր Զելենսկին։

  • Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետու…

    🗣 Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ:
    🔸 Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար: [Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ]
    Կարդալ ավելին

  • Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություն…

    🗣 Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։
    🔸 Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ]
    Կարդալ ավելին

  • Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբն…

    🗣 Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը: Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:
    🔸Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:
    🔸Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի: [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը]
    Կարդալ ավելին

  • Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին`24 ժամ ռե…

    🏥 Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին`24 ժամ ռեժիմով:

    📞 Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին:
    [ՀՀ առողջապահության նախարարություն]

  • 2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն 2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գ…

    2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն
    🔍 2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։
    📰 «Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝ 28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված,  14 հետազոտական/բացատրական հոդված,  9 տվյալահեն հոդված, 45 դատական նիստերի լուսաբանում,  19 գիտության լուսաբանում։ 
    🎅 Մեր թիմը շնորհավորում է գալիք տոներն ու մաղթում, որ 2025-ին լրագրողական հետաքննությունները, հետազոտությունները, տվյալահեն հոդվածները հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դառնան մեր հանրային կյանքի անբաժանելի մասը։
    🌲 Իսկ եթե սոցցանցերում այս օրերին հրապարակվող բոլոր հնարավոր ու անհնար ամփոփումներից դեռ չեք հոգնել, առաջարկում ենք «Ինֆոքոմի» հետ վերհիշել անցնող տարին, մեր առանցքային հրապարակումները, ծանոթանալ մեր կատարած աշխատանքի ու մի քիչ էլ՝ մեզ հետ։
    🔗 Կարդալ ավելին

  • Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ո…

    🇦🇲🇹🇷 Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    🔸 Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։

  • Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցութ…

    🗣 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը։ [ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան]