Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կ…

🇮🇷🇦🇿 Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որի ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
📌 Միջոցառմանը մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։
🔸 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ, նշելով. «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *