Category: Infocom

  • Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրան…

    🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գնա փոխզիջման՝ իր ժողովրդի և երկրի իրավունքների հարցում, հայտնում է պետական հեռուստատեսությունը:
    📌 Իրանցի պաշտոնյան նշել է, որ հրադադարի ընթացքում Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց կարողությունները, և եթե ԱՄՆ-ն «անխոհեմաբար վերսկսի պատերազմը», հետևանքները կլինեն «ավելի կործանարար և դառը»: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կ…

    ❗️ Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
    📌 Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:
    [ Հակակոռուպցիոն կոմիտե]

  • «Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն …

    🇦🇲🇷🇺 «Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզայնը՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին:
    🗣 «Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, իհարկե, բոլոր հարցերին էլ լուծումներ կտրվեն»,- շեշտեց նախարարը:
    🔹 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ չի կարծում, թե պետք է խուճապի մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ որոշ կազմակերպություններ, որոնց նպատակն է ապրանքի որակը ստուգել, սկսում են ստուգումներ իրականացնել։ |azatutyun.am|

    📌 Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է ցավոտ հարվածելու» նպատակով։ Բացի այդ, արգելափակվել է հայկական որոշ ապրանքների ներկրումը Ռուսաստան։

  • Հունգարիայի նոր կառավարությունը հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուր…

    🇭🇺 Հունգարիայի նոր կառավարությունը հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ նախկին իշխանության որոշումը՝ հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետը։
    📌 Պետեր Մադյարը նաև տեղեկացրել է, որ Բուդապեշտը երկարաձգում է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։ Այն սահմանել էր Վիկտոր Օրբանի կառավարությունը 2023 թվականին։ |1lurer.am|

  • Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքեր…

    ⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ։
    📌 Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ |1lurer.am|

  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքակ…

    🗳 Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունի։ Այս մասին է վկայում IRI-ը հարցումը։
    📌 Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ում կտայիք ձեր ձայնը հարցին ստացվել են սպոնտան հետևյալ պատասխանները.
    🔹 «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)՝ 32%,
    🔸 «Ուժեղ Հայաստան» (Սամվել Կարապետյան)՝ 6%,
    🔻 «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)՝ 3%,
    ◽️«Հայաստանի շնորհապետական կուսակցություն» (Գուրգեն Սիմոնյան)` 2%։
    ✔️ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ» և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցություններն ունեն 1-ական տոկոս։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ «Mercedes-Benz» մակնիշ…

    🚫 Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
    📌 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։
    🔻 3 տուժած հոսպիտալացվել է։ Ավտոմեքենան այրվել է։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Իսրայելի կողմից 24 ժամվա ընթաց…

    🇱🇧 Լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
    📌 Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին ասել է, որ պատերազմի հետևանքով, ըստ կանխատեսումների, այս տարի երկրի տնտեսությունը կկրճատվի առնվազն 7 տոկոսով, իսկ պատճառված վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել։ |azatutyun.am|

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում…

    ❗️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
    🔻 Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։ |armenpress.am|
    ‼️ ԱԱԾ քննչական գործողությունները շարունակվում են Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում դրանք ավարտվել են:

  • Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր։ Կարդացե…

    🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր, որը բացվեց ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկության լուրով։ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից նախ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ապա նաև պետական դավաճանության…