Category: Infocom

  • Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկր…

    🇺🇦🇦🇿 Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    📌 Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ:
    🗣 «Մենք նրա հետ խոսել ենք, որպեսզի նա կարողանա արտահանել [Ուկրաինայի տարածքով]։ Նա արդեն իր գազը արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե ռուսական գազի»,- նախագահ Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ |azatutyun.am|

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հո…

    ❗️ Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բո…

    🇦🇲🇬🇪 Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
    📌 Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:
    [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

  • Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղ…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է ԱԳՆ։

    📌 Նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։
    🔸 Նախօրեին էլ Իրանի ԱԳՆ էր կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա էր ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ: |azatutyun.am|

  • ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագր…

    ❗️ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով:
    📌 Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
    🔸 Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի։
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ Այս անգամ մեր թվերը…

    Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ
    📊 Այս անգամ մեր թվերը պաշտոնյաների դրամական միջոցների մասին են. թերթի՛ր #ինֆոքարտ-երն ու իմացիր, թե`
    🔸 որքան դրամական միջոցներ, ավանդներ ու տրված փոխառություններ ունեն ՀՀ հայտարարատու պաշտոնյաները,
    🔸 իշխանության որ ճյուղերի ներկայացուցիչներն են ավելի նախընտրում դրամական միջոցները պահել կանխիկ,
    🔸 որ պաշտոնյաներն են ամենից շատ կանխիկ դրամական միջոցներ ունեցողները,
    🔸 միջինում որքան կանխիկ ունեն պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները:
  • Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարվա…

    ⚖️ Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ Դատախազություն 🗣 Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային…

  • Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտք…

    🇦🇲🇷🇺 Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    🗣 «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է։ Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում։
    🤝 Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում»: |1lurer.am|

  • Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. փաստաբան Գոռ Սաղոյան Ալթունյանի նկատմամբ կիրա…

    Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. փաստաբան Գոռ Սաղոյան 📌 Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն ու գրավի կիրառումը բողոքարքել էր Դատախազությունը։ Փաստաբանի խոսքով վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել, բայց իրենք դեռ չեն…

  • ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյուն…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը․ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան
    📌 Նշենք, որ Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգա Հայաստան:
    Հարցին՝ ինչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:
    🗣 Պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան, դրական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները»։ |news.am|