Category: Infocom

  • Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված …

    🔸 Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված ՀՀ ԱԳՆ համակարգմամբ աշխատանքները մշտապես ընթանում են։
    🔸 Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են:
    [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ասուլիսի ժամանակ] |armenpress.am|

  • ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապե…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
    🗣 ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։
    Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ հայտնում է ադրբեջանական Report-ը:

  • Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ «Պարզվել է, որ «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵ…

    ‼️ Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ
    🔸 «Պարզվել է, որ «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ի՝ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։
    🚫 Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է հետ կանչել նշված անվանմամբ խաղալիքը և ոչնչացնել դրանք»,- հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

  • Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել ադրբեջանական ավիաուղիների օդանավը: …

    🇦🇿🛬 Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել ադրբեջանական ավիաուղիների օդանավը:
    💬 Քաղավիացիայի կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ Ադրբեջանից պատվիրակյություն է եկել: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

  • Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդակ…

    🇦🇲🇬🇪 Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդական առաջնությունը։
    📌 Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Ապրիլի 30-ից Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 …

    🚧 Ապրիլի 30-ից Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտ…

    🇦🇲🇮🇳 Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։
    🔸 Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը:
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնմ…

    🇪🇺🇦🇲 Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը, x-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
    🗣 «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին»,- նշել է նա։ |factor.am|
    🇦🇲🇹🇷 Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: 📣 Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների…

  • Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց Վարչապետի ավտոշա…

    Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց
    🔸 Վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։ Մեքենայի վարորդը՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանը, արդարացում է պահանջում, իսկ տուժող կողմը՝ պատժի խստացում։ Եւ թեեւ պատժի խստացում էր պահանջում նաեւ մեղադրող կողմը, այդուհանդերձ Դատախազությունը չի բողոքարկել Առաջին ատյանի վճիռը։
    ⚖️ Վերաքննիչում արդեն 5 դատական նիստ է կայացել։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 18-ին նախատեսվում է վերաքննիչ որոշման հրապարակումը։ 
    🔸 Եթե նշված օրը որոշումը հրապարակվի, կողմերը, կախված որոշման բովանդակությունից, կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել կամ չբողոքարկել այն։ Միայն թե այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին։
    📌 Իրավապաշտպան Մարիամ Կանայանը, որը տեւական ժամանակ մշտադիտարկել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործի ընթացքը, մեր զրույցում նշեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը բավականին դժվար ընթացքով է գնացել։ Այժմ նա եւս կիսում է վաղեմության ժամկետն անցնելու մասով մտահոգությունը։
    ⚖️ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում․ փաստաբան 🗣 Գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանն…

    Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց — Infocom

    4 տարի է անցել այն օրվանից, երբ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ՀՀ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց հղի մի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ Եւ արդեն չորս տարի է՝ ամեն ապրիլի 26-ին քաղաքացիները յասամաններ են խոնարհում Լեո-Պարոնյան խաչմերուկում՝…

  • Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրա…

    🇺🇸🇮🇷 Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

    📌 Թրամփը պնդել է, որ իրանցիները կապ են հաստատել [Վաշինգտոնի հետ] և տեղեկացրել, որ Իրանը կաթվածահար վիճակում է։
    📌 Նրա խոսքով՝ իրանցիները այժմ փորձում են հասկանալ, թե ով է իրենց ղեկավարը։ |azatuyun.am|