Category: Infocom

  • Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմի…

    🚫 Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը։
    📌 Իրականացվելու են ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքներ։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Շուրջ 1 ամիս առաջ Երևանում բիայնական դամբարանից գողացել են մթա 8-րդ դարի գտածոն…

    🔸 Շուրջ 1 ամիս առաջ Երևանում բիայնական դամբարանից գողացել են մթա 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով, և փականի մաս։
    🔍 Պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 36-ամյա երկու երիտասարդ։
    ‼️ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել գողոնը։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ը…

    ⚖️ Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։
    📌 Վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Փաշինյանը իր հետ Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։ |armenpress.am|

  • Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագ…

    💬 Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, և աջակցողներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են։
    🗣 Այս մասին հայտնեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ արտաքին ազդեցությունների վերաբերյալ հայտարարություններին։
    🔸 «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, ՔՊ-ն է, որին պարբերաբար աջակցություն են հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասաց Տոնոյանը։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշու…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։
    🗣 «Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,-այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։ |azatutyun.am|

  • Անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպք է տեղի ունեցել. ենթադրյալ հանցագործը …

    ❗️Անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպք է տեղի ունեցել. ենթադրյալ հանցագործը կալանավորել է։
    📌 ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
    🔸 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկություն…

    ❗️«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։
    📌Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
    📌 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սպիտակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։ 📢 «Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ 🔹 Նմանատիպ մեթոդներով…

  • Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասի տնօրենը ազգությամբ հնդիկ աշխատակիցների հ…

    ❗️Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասի տնօրենը ազգությամբ հնդիկ աշխատակիցների համար ինքնաթիռի տոմս է առել՝ դեպի հայրենիք՝ դրա դիմաց վերցնելով վերջին մեկ ամսվա աշխատավարձը։
    📌 170 աշխատակիցներից մեկն էլ փակի տակ է՝ ոստիկանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրան նախօրեին ձերբակալել էին, երբ բողոքող բանվորներին լսելու փոխարեն տնօրինությունը ոստիկանություն էր կանչել։
    🔸Աշխատակիցները նաև բողոքում են՝ տարրական պայմաններ չկան ապրելու համար․ տասնյակներով ապրում էին նեղլիկ սենյակներում, երկհարկանի մահճակալններ՝ առանց պահարնների, լվացարանները՝ ժանգոտած են, կոյուղին՝ խցանված, իսկ խոհանոցում՝ միջատներ կան։|azatutyun.am|
    ❗️⚖️ ՄԻՊ-ը անդրադարձել է Իջևանում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից գործադուլին, նշելոով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։ 🗣 «Աշխատանքային իրավունքներին…

  • ՄԻՊ-ը անդրադարձել է Իջևանում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից գործադուլին,…

    ❗️⚖️ ՄԻՊ-ը անդրադարձել է Իջևանում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից գործադուլին, նշելոով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։
    🗣 «Աշխատանքային իրավունքներին առնչվող բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՄԻՊ աշխատակազմում և հասցեավորվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
    📌 Միաժամանակ, նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում ազատությունից զրկված և ոստիկանության բաժին տեղափոխված օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են», — ասված է պաշտպանի տարածած հայտարարությունում։
    ❗️ Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ 📣 Այս մասին հայտնում է Epress.am-ը։ Հնդկաստանի՝ գործադուլ հայտարարած քաղաքացիները պատմել են, որ ապրում և աշխատում են գործարանի տարածքում, պայմաններն անտանելի…

  • «Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի գավաթակիր: Հայաստանի ֆուտբոլի գ…

    🏆 «Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի գավաթակիր:
    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ էին մրցում «Նոա»-ն ու «Ուրարտու»-ն: «Ուրարտու»-«Նոա»`2:4։
    📌 «Նոա»-ն Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել նաև 2020 ու 2025 թվականներին: