Category: Infocom

  • Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել…

    👨‍⚖️ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել:
    🗣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի…

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
    🔸 Նշանակվել են փորձաքննություններ:
    🔸 Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    [ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ա…

    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
    📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]

  • Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցութ…

    🇱🇧🇮🇱🇺🇸 Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    🔸 Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին, այդ թվում՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։ |tert.am|
    🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: 📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։

  • Փաստաբան Արմեն Ֆերոյանը Գոհար Ղումաշյանի գործը ապօրինի է որակում․ «Մենք գործ ու…

    🔸 Փաստաբան Արմեն Ֆերոյանը Գոհար Ղումաշյանի գործը ապօրինի է որակում․
    🗣 «Մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆերոյանը։ |pastinfo.am|
    ‼️ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու…

  • 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, …

    ❗️18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։
    🗣 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան։ |news.am|
    ‼️ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ 📌 Այս մասին գրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

  • Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: Բանակցություննե…

    🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները:
    📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։

  • Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման …

    🇫🇷 Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման համար տեսակոնֆերանսը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 17-ին, հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
    🔸Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ անցկացվելիք հանդիպումը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցել «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու առաքելությանը։ |factor.am|

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդ…

    ‼️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։
    📌 Հարուցվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
    ⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ 📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող: 🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի…

  • Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ Այս …

    ⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։
    📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող:
    🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ Մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են», — ասաց Մելոյանը:
    ⚖️ Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ 🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։