Category: Infocom

  • Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործո…

    🇷🇺⚖️ Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։  
    📌 Գևորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում, ՀՀ դատախազությունը մեկ անգամ նրանց արտահանձնելու միջնորդություն ներկայացրել է, սակայն ռուսական կողմը մերժել է այն։
    [ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան]

  • Որոշ կայքեր խափանումներով են աշխատում, պատճառը Cloudflare-ում ծագած խնդիրներն ե…

    🌐 Որոշ կայքեր խափանումներով են աշխատում, պատճառը Cloudflare-ում ծագած խնդիրներն են։ Ընկերությունից հայտնում են, որ տեղյակ են խնդրից։

  • Հայաստանում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոն…

    🇪🇺 Հայաստանում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
    📣 Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Գրոնոյի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:
    [ՀՀ կառավարություն]

  • Ազգային ժողովում ընթանում է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվ…

    Ազգային ժողովում ընթանում է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը:

  • Համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյու…

    Համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութ։

  • Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այս մասին դատարանի բակում լր…

    👨‍⚖️ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:
    🗣 Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը:

  • Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատա…

    🏥 Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, որը նրան չեն տրամադրում։ Այդ մասին հայտնել է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ 
    ☎️ Մինասյանը նշել է, որ նոյեմբերի 16-ին Էուլջեքջյանը կարճ հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որ որևէ դեղորայք ստանա։ Նա հայտնել է նաև, որ պատշաճ սնունդ չի ստանում, միակ սնունդը, որ իրեն տրամադրում են թեյն է ու հացը։ |armenpress.am|

  • ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախա…

    🇺🇳 ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը:
    📄 Բանաձևի տեքստում նշվում է, որ անդամ երկրները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք Խաղաղության խորհրդին, որը նախատեսվում է որպես անցումային իշխանություն՝ վերահսկելու Գազայի վերակառուցումն ու տնտեսական վերականգնումը։
    📌 Այն նաև արտոնում է միջազգային կայունացման ուժի գործունեությունը, որը պետք է ապահովի Գազայի ապառազմականացման գործընթացը, այդ թվում՝ զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելո…

    ⚖️🪧 Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի աջակիցները։
    📣 Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը նշեց՝ քրեական գործը Սամվել Կարապետյանին ընդհանրապես չի վերաբերում․ «Շինծու, ապօրինի, անհիմն գործ է։ Գործը բաղկացած է 18 հատորից, բայց որ էջը, ասում ենք՝ բացեք, ցույց տվեք՝ ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձրով չեն կարողանում հիմնավորել, լրիվ երրորդական, չորրորդական հիւմնավորումներ են ներկայացնում»։
    📌 Նրա խոսքով՝ եթե դատարանների վրա ճնշում չլինի, ապա այս գործը շատ արագ կկարճվի, քանի որ որևէ ապացույց, հիմնավորում առկա չէ։
    📃 Նշենք, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։
  • ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հար…

    🏦❗️ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հարձակման մասին։
    📣 Ոստիկանության լրատվական վարչությունից «Ինֆոքոմ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ հաղորդումը ստացվել է ժամը 15։57-ին, ՀՀ ոստիկանության տարբեր ծառայություններից խմբեր են մեկնել դեպքի վայր։ Հաղորդումը փոխանցվել է քննչական մարմին։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեռ վարույթ չի նախաձեռնվել։

    ❗️ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը VTB բանկի մասին է։