Category: Infocom

  • «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք …

    🗣🗻 «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ: [..․.] Մենք չենք կարող Արարատի դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ։ Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։ Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետները անցած զենքեր, ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք, մեկ է, չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ էս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

  • «Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խ…

    🗣 «Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել [․․․․], ու դրա կարևորագույն հատվածը սկսվում է լեզվակռվից, ու շատ դեպքերում այդ ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, և ավանդաբար մենք էդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, և այն օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար։ Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, և մենք ստեղծենք ու արձագանքենք ամեն ինչին էնպես, որը բացառի էսկալացիան կամ պատերազմը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Նա նաև անդրադարձել է արտահերթ ընտրություններին վերաբերող խոսակցություններին և նշել՝ արտահերթ ընտրությունններ չեն պլանավորում իրականացնել։

  • Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռ…

    ❗️Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը:
    🗣 «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները ներկայումս գտնվում են դռնփակ դատավարության մեջ: Չկա պատշաճ ընթացակարգ: Մամուլի մուտքը թույլատրված չէ»,- գրել է նա Ֆեյսբուքում:

  • Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկր…

    🇺🇦🇦🇿 Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    📌 Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ:
    🗣 «Մենք նրա հետ խոսել ենք, որպեսզի նա կարողանա արտահանել [Ուկրաինայի տարածքով]։ Նա արդեն իր գազը արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե ռուսական գազի»,- նախագահ Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ |azatutyun.am|

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հո…

    ❗️ Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բո…

    🇦🇲🇬🇪 Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
    📌 Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:
    [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

  • Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղ…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է ԱԳՆ։

    📌 Նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։
    🔸 Նախօրեին էլ Իրանի ԱԳՆ էր կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա էր ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ: |azatutyun.am|

  • ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագր…

    ❗️ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով:
    📌 Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
    🔸 Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի։
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ Այս անգամ մեր թվերը…

    Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ
    📊 Այս անգամ մեր թվերը պաշտոնյաների դրամական միջոցների մասին են. թերթի՛ր #ինֆոքարտ-երն ու իմացիր, թե`
    🔸 որքան դրամական միջոցներ, ավանդներ ու տրված փոխառություններ ունեն ՀՀ հայտարարատու պաշտոնյաները,
    🔸 իշխանության որ ճյուղերի ներկայացուցիչներն են ավելի նախընտրում դրամական միջոցները պահել կանխիկ,
    🔸 որ պաշտոնյաներն են ամենից շատ կանխիկ դրամական միջոցներ ունեցողները,
    🔸 միջինում որքան կանխիկ ունեն պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները:
  • Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարվա…

    ⚖️ Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ Դատախազություն 🗣 Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային…