Category: Infocom

  • Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին …

    🔸 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։
    📌 Այս մասին տեղեկանում ենք կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից:
    ՆԺԱՐ սահմանադրական շարժումը եւ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը միավորվում են՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

  • Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա ի…

    🇭🇺🗳 Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։ 
    💬 ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ դաշնակիցն ընդունել է իր ուժի պարտությունը՝ արդյունքներն անվանելով «ցավոտ»։ 
    Ընտրություններում հաղթած Պետեր Մադյարը՝ Օրբանի նախկին հավատարիմ կողմնակիցը, խոստացել է վերականգնել Հունգարիայի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Ակնկալվում է, որ նրա հաղթանակը կփոխի քաղաքական դինամիկան ԵՄ-ի ներսում:
    ℹ️ Օրբանը հաճախակի վետո էր դնում ԵՄ և ՆԱՏՕ առանցքային որոշումների վրա, ինչը մտահոգություններ էր առաջացնում, թե նա փորձում է քայքայել դրանք ներսից։ |ap.com|
    Լուսանկարները՝ Reuters
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան և պահանջում է 2025 թվականի սեպտ…

    ⚖️ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան և պահանջում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀԱՕԿ նախագահ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։
    📌 Որպես հետևանք պահանջվում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նախագահի և հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։
    🔶 2025-ի հունվարի 22-ից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է 2004-ի սեպտեմբերի 9-ից։ |factor.am|

  • Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը և դրա բացակայությունը գտնվում են Իրանի զի…

    🇮🇷 Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը և դրա բացակայությունը գտնվում են Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Այս մասին ԻՀՊԿ հրամանատարության հայտարարությունը տարածել է IRNA գործակալությունը։ 
    📢 «Ցանկացած սխալ շարժում նեղուցում հակառակորդին կտանի դեպի մահացու վտանգավոր թակարդներ», — նշված է հայտարարությունում:
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում: 🗣 «Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
    🗣 «Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը»,- հայտարարել է Թրամփը։
    📌 Նա նաև հրահանգել է ռազմածովային ուժերին միջազգային ջրերում հայտնաբերել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին Հորմուզով անցնելու համար։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են…

    🇮🇷🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
    📌 Նշվում է, որ զրույցի ընթացքում Իրանի նախագահը տվել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների իր գնահատականը։

  • Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամ…

    🇦🇲🥇 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր:
    📌 Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:
    [Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա]

  • Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնա…

    ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
    ⚖️ Դատարանը մերժեց փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը։ 🗣 Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը գտնվում է բժշկական կենտրոնում․ «Նա այս ընթացքում առողջական…

  • Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտում…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին՝ դրանց համար մեղադրելով միմյանց:
    🔶 Ուկրաինայի Սումիի մարզում գիշերը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են շտապ բուժօգնության ավտոմեքենային: Զինադադարի խախտման մասին լուրեր ստացվում են նաև այլ մարզերից։
    🔷 ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 2 բնակիչ: Անօդաչուների գրոհների մասին հաղորդումներ են ստացվել նաև Կուրսկի մարզից:
    📌 Այնուհանդերձ, երկու կողմից էլ հայտնում են, որ զինադադարը ռազմաճակատի հատվածների մեծ մասում իրոք գործում է։ |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ ժամը 16:00-ից մինչև կիրակի կեսգիշեր: 🔸 Վլադիմիր Պուտինը նախօրեին է հայտարարել 32-ժամյա հրադադարի մասին Զատկի կապակցությամբ, իսկ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին…

  • Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նա…

    ☔️ ❄️ Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
    🛣 Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
    🔗 Կարդալ ավելին