Category: Infocom

  • Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո սոցիալական ցանցերո…

    ❗️Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ այն մասին, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իբրև թե հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը դժվար թե աջակցի Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին: Ֆեյսբուքյան մի շարք էջեր, այդ թվում՝ MediaNews, ԱՐՄԵՆԻԱ, ArmeniaNews և այլն, տարածել են տասնյակ գրառումներ «Դժվար թե Գրիգորյանն աջակցի մեկին, ով քաղաքական տարբեր ճամբարներ է փոխել, «Սերժին մերժել». Աշոտյան» վերտառությամբ:
    📌 Ֆեյսբուքյան էջերի գրառումները հղում են կատարում Medianews.site լրատվական կայքին: Կայքի հոդվածն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Աշոտյանի իրական խոսքերն են. «Չափը պահե՛ք, որ երեսատեղ ունենաք. տեսաք չէ՞՝ ընտրություններով մենակ հաղթել հնարավոր չէ»։ Իսկ վիճահարույց արտահայտությունը, թե «Գրիգորյանը դժվար թե աջակցի քաղաքական ճամբարներ փոխած մեկին», իրականում հոդվածի անանուն հեղինակի անձնական վերլուծությունն է, ոչ թե Աշոտյանի խոսքը։
    🔸 «Ինֆոքոմի» 2021-ի հոկտեմբերի հետաքննությունը ցույց էր տվել, որ այս «սունկ» կայքերը և էջերը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Մինչ օրս վարչապետի աշխատակազմը կամ Չախոյանը չեն հերքել այս կապերը։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Գյումրու ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձ…

    ❗️Գյումրու ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    ⚖️ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
    📌 Նշենք, որ համացանցում էր հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: |1lurer.am|

  • 500 միլիոն դրամ՝ ժամկետների և նախագծերի շեղումներով Դավթաշենի 2 այգիների բարեկար…

    ❗️500 միլիոն դրամ՝ ժամկետների և նախագծերի շեղումներով Դավթաշենի 2 այգիների բարեկարգման համար

    🏞️ Վերջին երկու տարում Դավթաշենում 1 այգի է բարեկարգվել և ևս 1 պուրակ՝ կառուցվել։ Երկուսն էլ, սակայն, իրականացվել են ժամկետների խախտումով և նախագծային շեղումներով:

    📌 Կենտրոնական այգում բացակայում են նախածով սահմանված մարզասարքերը, չի գործում զուգարանը,
    📌 Ենգիբարյանի անվան դպրոցի հարակից այգում նախագծված շատրվանները չեն կառուցվել, ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ է տեղադրված
    📌 Կապալառուն պնդում է, որ շինարարական աշխատանքների ուշացումների և շեղումների պատճառը թերի նախագծերն են, որոնք հետագայում փոփոխությունների կարիք են ունենում
    📌 Աշխատանքների ուշացման համար Կենտրոնական այգու կապալառուին հաշվարկվել է 14 մլն դրամ, իսկ դպրոցի հարակից այգու համար՝ 1.67 մլն դրամ տուգանք։
    🔗 Մանրամասները կարդացեք՝ կայքում

  • Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց …

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։
    Քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։ Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։ |armenpress.am|

  • Հայաստանում է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանո…

    🤝 Հայաստանում է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։
    🔸 Չեռնոգորիայի փոխվարչապետը Փաշինյանի հետ զրույցում նշել է, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը: Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով:
    🔸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ են ընդգծվել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:

  • «Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գոր…

    «Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները
    ⚖️ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով այսօր դատարանում հարցաքննվեց եւս 5 տուժողի իրավահաջորդ։
    ▪️ Զոհված Կամո Շահվերդյանի կինը՝ Արեւ Պետրոսյանը պատմեց՝ դեպքից հետո փորձել է հանդիպել հրամանատար Գոռ Իշխանյանին, սակայն չի հաջողվել․ «Ես այդ ժամանակ մորգերում ամուսնուս էի ման գալիս, ուզում էի հասկանալ՝ շարունակե՞մ ման գալ թե՞ շրջափակման մեջ էին։ Երեք անգամ գնացի, ասացին՝ տեղում չէ, կգա, մինչեւ երեկոյան հինգը նստեցի, սպասեցի, քանի որ երեխես էլ էդ ժամանակ չկար, Եղնիկներում էր ծառայում, հետ եկա Հայաստան, շարունակեցի որոնումներս»:
    ▪️ Զոհված Ռազմիկ Մադաթյանի մայրը՝ Շողիկ հարությունյանը, եւս փորձել է Գոռ Իշխանյանից պարզել՝ որտեղ է իր որդին․ «Հարցրինք՝ ո՞ւր են մեր էրեխեքը, ասաց՝ մենք էլ ենք սպասում, Կարմիր խաչը գնացել է․․․ Բայց գրիչը ձեռքին դողում էր․․․ Ես լսել եմ, որ իրենք քիչ են եղել, թշնամին՝ շատ, դրա համար շրջափակման մեջ են ընկել, մեկ էլ լսել եմ, որ Գոռ Իշխանյանը գումարով ծախել է էրեխեքին»:

    «Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները

  • Ժամը 13:56-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա …

    🌍 Ժամը 13:56-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղի մոտակայքում։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
    [Փրկարար ծառայություն]

  • Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով…

    🇦🇲🇦🇿 Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ 🗣 «Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների…

  • Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը։ Այս մասին հայտնել է…

    🇲🇲 Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը։
    🗣 Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների տվյալները։
    Լուսնկարները՝ AP
  • Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի 44…

    Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի
    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող Երվանդ Իսկանդարյանի պնդմամբ՝ այն պահին, երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը իրենց երթը շարունակելու հրաման է տվել, հակառակորդի անօդաչու թռչող սարք երկնքում ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի։ Այս ցուցմունքը ամբողջովին հակասում է Վերանյանին առաջադրված պաշտոնական մեղադրանքին, ըստ որի՝ նա պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել ԱԹՍ-ի ձայնի լսելի լինելու պայմաններում։
    📍 Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի շրջանի Իշխանաձոր գյուղի խաչմերուկում։ Շարժվելուց րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է․ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։
    🗣 «Վերանյանը ինձ հարցրեց՝ օդը մաքուր է, ես ասացի՝ ինչքանով որ տեսնում եմ, մաքուր է։ Եթե մաքուր չլիներ, իմ անվտանգությունից թանկ բան չկա ինձ համար, անձամբ կիջնեի մեքենայից»,- պատմեց կան։

    Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի