Category: Infocom

  • Մինչև ապրիլի 25-ը Իսակովի պողոտան կբերենք ամբողջովին նորոգված տեսքի՝ վստահեցնու…

    ‼️ Մինչև ապրիլի 25-ը Իսակովի պողոտան կբերենք ամբողջովին նորոգված տեսքի՝ վստահեցնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
    «Դրանից հետո կանցնենք Երևանից դեպի Առինջ, Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը։ Սա ևս մեր ցանկում կա, և նաև դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կունենանք»,- ասել է Խուդաթյանը Կառավարության նիստին: |news.am|

  • Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյա…

    ‼️ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
    «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ (…) զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ [Վարդան Ղուկասյանին] աջակցելու»,- հայտնել են ՔԿ-ից:

  • Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախ…

    ‼️ Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների պահանջն է:
    🗣 «Ուզում ենք՝ իջնի ու զրուցի, լսի մեզ: Մենք փոխանցեցինք մեր խնդրանքը ոստիկանների միջոցով, ասացին, որ կարող են 2 մարդ ուղեկցել, որ գրավոր նամակը հանձնեք: Սակայն մեզ համար բավարար չէ. մեր ցանկությունը շենքի ներս մտնելը չէ, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպումը: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը: |arm.sputniknews.ru|

  • Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ի իր էջից հեռացրել է հրապարակում…

    🇮🇷 Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ի իր էջից հեռացրել է հրապարակումը, որում նշվում էր, թե ապրիլի 9-ի երեկոյան նախատեսվում է իրանական պատվիրակության ժամանումը Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար:
    📌 Նա գրել էր. «Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանն Իսրայելի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատճառով, որոնց նպատակն է խափանել դիվանագիտական ​​նախաձեռնությունը, (Պակիստանի) վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ լուրջ բանակցություններ վարելու՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա»:

  • Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են …

    🇦🇲🇷🇺 Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել:
    🗣 Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ կոնկրետ օր չնշելով, միայն ասելով, որ հանդիպումը նախատեսված է հունիսի երկրորդ կեսին: |azatutyun.am|

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջ…

    📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։
    ‼️ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:
    🗣 Այս մասին factor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:

  • Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի …

    💬 Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
    📣 «Նրա հարկադիր հրաժարականը վկայում է վարչապետ Փաշինյանի կողմից ավելի ու ավելի որդեգրվող ավտորիտար քաղաքական ոճի, ինչպես նաև պատմական հիշողության քաղաքականացման մասին, հատկապես այն ամենի, ինչը վերաբերում է հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

  • ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:…

    📌 ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
    🗣 «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով, քանի որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակել: |arm.sputniknews.ru|
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից ազատ է արձակվել։

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից …

    📌 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից ազատ է արձակվել։
    🔸 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Սլավիկ Պողոսյանը՝ նշելով, որ Ասատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
    📌 Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ 🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Իրանը սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջա…

    🇮🇷🇺🇸 Իրանը սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր, հայտնել է Սպիտակ տան խոսնակը:
    🗣 «Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել»,- նշել է Քերոլայն Լևիթը։ |tert.am|