💬 Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
📣 «Նրա հարկադիր հրաժարականը վկայում է վարչապետ Փաշինյանի կողմից ավելի ու ավելի որդեգրվող ավտորիտար քաղաքական ոճի, ինչպես նաև պատմական հիշողության քաղաքականացման մասին, հատկապես այն ամենի, ինչը վերաբերում է հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Թողնել պատասխան