Category: Infocom

  • Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կ…

    🇦🇿🇩🇪 Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը:
    📌 Ադրբեջանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։
    🗣 Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։|1lurer.am|

  • Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվ…

    ⚖️ Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում  20-ամյա դատապարտյալ է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
    🗣 «2025թ. հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ Դ․Վ․-ն, առողջական վիճակից ելնելով, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Հունվարի 20-ին հիվանդանոցում գրանցվել է Դ․Վ․-ի կենսաբանական մահը»,- նշում են ՔԿԾ-ից։ |news.am|

  • Ադրբեջանում այսօր շարունակվում է Արցախի գերեվարված ղեկավարների շինծու դատավարու…

    🇦🇿⚖️ Ադրբեջանում այսօր շարունակվում է Արցախի գերեվարված ղեկավարների շինծու դատավարությունը: 📍 Ինչպես հայտնել ենք, Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ գործը քննվում է առանձին. դատական նիստը կայանալու է հունվարի 27-ին:

  • Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը: Նման որոշում…

    📻 Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը: Նման որոշում է կայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
    📌««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է։
    📝 Հանձնաժողովը Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18․01․2025-20․01․2025 թթ․)։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվեց, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման»:

  • ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտ…

    💵 ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր, ինչ քայլեր են անհրաժեշտ այն ներկայացնելու համար, պատասխանել հաճախ տրվող հարցերին։
    🔸
    ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում 2024 թվականին անհատ ձեռներեց հանդիսացած ֆիզիկական անձը, բայց նրա վարձու աշխատողները պարտավոր են ներկայացնելու հայտարարագիր։ Պարտավոր են հայտարարագիր ներկայացնել նաև երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։
    🔸 Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
    🔸 Եթե Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

  • Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղ…

    Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված 🪖 Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների…

    73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

  • ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է և որևէ հստակ ժա…

    🇪🇺 ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է և որևէ հստակ ժամկետ ու մեխանիզմ չի պարունակում. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսից հետո լրագրողի հարցին ի պատասխան
    📄 «Կազմակերպությունները ՀՀ Սահմանադրությամբ սահմանված 50 հազար ձայնը հավաքել են, և այժմ այս նախաձեռնությունը ինքնաբերաբար վերածվել է օրինագծի և կքվեարկվի խորհրդարանում։ Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը «կողմ» կքվեարկի, և առայժմ այդքանը։ Թե ինչ կլինի հետո՝ կտեսնենք»։

  • Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու…

    🇦🇲🇷🇺 Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։
    🗣️ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։
    📌 Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։ |azatutyun.am|

  • Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք. տնտեսագետ, հետազոտող Վահ…

    Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք. տնտեսագետ, հետազոտող Վահրամ Ռևազյանի վերլուծությունը
    🔸
    Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն պատրաստվում է օգտագործել մոտակա երկու տարվա «հնարավորությունների պատուհանը»՝ Հայաստանի դեմ հնարավոր նոր պատերազմի համար։
    🔸 Երկրի ռեկորդային ռազմական բյուջեն (շուրջ 5 մլրդ դոլար), սպասվող սոցիալ-տնտեսական ցնցումները և տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները Բաքվին կարող են դրդել պատերազմ սկսելու։ |civilnet.am|

  • Ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու այն ​​հրավերից, որն այսօր ինձ արեց Արարատ Մ…

    🇷🇺 Ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու այն ​​հրավերից, որն այսօր ինձ արեց Արարատ Միրզոյանը. Լավրով
    🗣️ Նա նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։
    📌 «Արարատ Միրզոյանը և ես երկար ժամանակ երկկողմ հարցերի շուրջ այսքան մանրամասն բանակցություններ չենք վարել, մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների շրջանակում, բայց չենք կարողացել դա անել այնքան մանրամասն, մանրակրկիտ, որպեսզի գործնականում քննարկենք հարցերի ողջ շրջանակը, որոնք վաղուց են մեր հարաբերությունների օրակարգում, և ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հաղթահարել ենք այդ դադարը», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ |tass.ru|