Category: Infocom

  • Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝ Երևանի Տե…

    Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝
    🔻 Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
    🔻 Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ, Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
    🔻 Բանկում ներդրված ընդհանուր՝ մոտ 203 մլն դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ ավելի քան 74 մլն դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
    🔻 352 միլիոն 438 հազար դրամ:
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի է բավարարել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

  • ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ…

    🇺🇸⚽️ ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քարտ էր ստացել մրցակից թիմի պաշտպանի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարել է, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով։
    💬 Մինչ այդ լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, թե ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ և խնդրել վերանայել ամերիկացի հարձակվողի նկատմամբ սահմանված պատժամիջոցը։ Որոշումից հետո Թրամփը գրել է. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին մեծ անարդարությունը վերացնելու համար»:
    ‼️ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն հայտարարել է՝ ՖԻՖԱ-ն «հատել է կարմիր գիծը»՝ կարմիր քարտ ստացած ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին թույլ տալով մասնակցել Բելգիայի դեմ այսօր կայանալիք հանդիպմանը: |azatutyun.am|

  • Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ…

    💰 Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
    ⚖️ Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և…

    🇦🇲🇵🇰 ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

  • Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դա…

    🇷🇺🇺🇦 Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին՝ ՌԴ-ն սկսել է բենզին ներկրել այլ երկրներից, մասնավորապես Բելառուսից, Հնդկաստանից, ինչպես նաև քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։
    🇧🇾 Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի․ մատակարարվել է 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։ է հայտնում է ռուսական «Ведомости»-ն։
    🇷🇺🛢 ՌԴ-ն նավթավերամշակման որոշ գործարանների, բենզինի դեֆիցիտի պայմաններում, ժամանակավորապես թույլատրել է նաև արտադրել «Եվրո-3» բենզին՝ ներկայիս «Եվրո-5» ստանդարտի փոխարեն: Այս վառելիքը պարունակում է ավելի շատ ծծումբ և այրվելիս ավելի շատ վնասակար արտանետումներ է առաջացնում, որոնք կարող են վտանգավոր լինել երեխաների, տարեցների և ասթմա ունեցողների համար: |azatutyun.am|

  • Այսօր գիշեր և վաղ առավոտյան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ լայնածավալ հարվածն…

    🇷🇺🇺🇦 Այսօր գիշեր և վաղ առավոտյան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ լայնածավալ հարվածներ են հասցրել․
    🇷🇺 ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի ավելի քան 20 շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 519 ԱԹՍ։ Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, որը ՌԴ-ի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ղրիմի ամբողջ տարածքում, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։
    🇺🇦 Վաղ առավոտյան Կիևում ռուսական ԱԹՍ-ների ու հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 9 զոհ կա, 24 մարդ վիրավորվել է, բազմաբնակարան շենքեր են տուժել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում:

  • «Հայաստան» դաշինքը ևս կվերցնի ԱԺ մանդատները: «Մեզ համար պատգամավորական կարգավիճ…

    ‼️ «Հայաստան» դաշինքը ևս կվերցնի ԱԺ մանդատները:
    📣 «Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները։

  • Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ը…

    🔍 Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
    🗣 Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
    Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը՝ հայտնել է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

  • #ԱԱ_2026 Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇲🇽 #ԱԱ_2026 Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
    ℹ️ Ջուդ Բելինգհեմը դարձավ դուբլի հեղինակ: Մեքսիկան մինչև ընդմիջում կրճատեց հաշվի տարբերությունը, և չնայած Անգլիան 54-րդ րոպեից մնաց 10 ֆուտբոլիստով, 60-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից խփեց անգլիացիների երրորդ գոլը։ Ավելի ուշ Ռաուլ Խիմենեսը նույնպես անվրեպիրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3:2։
    ⚽️ Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ հուլիսի 12-ին՝ ժամը 01:00-ից:
  • #ԱԱ_2026 2-1. Նորվեգիան քառորդ եզրափակիչում է, իսկ Անչելոտիի գլխավորած Բրազիլիա…

    🇳🇴🇧🇷 #ԱԱ_2026 2-1. Նորվեգիան քառորդ եզրափակիչում է, իսկ Անչելոտիի գլխավորած Բրազիլիայի հավաքականը հեռանում է՝ գրանցելով 1 չիրացված, 1 իրացված 11-մետրանոց այս հանդիպմանը։
    ℹ️ Հո՜ոլանդ, Հո՜ոլանդ կարող ենք երգել այս գիշեր, քանի որ հանդիպման հերոսը հենց այս սառնասիրտ ֆուտբոլիստն էր՝ ձևակերպված դուբլով, որի շնորհիվ նա հավասարվեց Մեսսիին և Մբապեին այս առաջնության ընթացքում խփած 7 գոլերի քանակով։
    ⚽️ Քառորդ եզրափակիչում Նորվեգիան կմրցի Անգլիա-Մեքսիկա զույգի հաղթողի հետ։