Category: Infocom

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի խափա…

    ⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով։ 📌 Տիգրան Գալստյանը անվասայլակով էր եկել դատարան։ Պաշտպանի խոսքով՝ նա առողջական լրջագույն խնդիրներ…

  • Դատարանը Բագրատ արքեպիսկոպոսի եւ եւս 17 անձի վերաբերյալ գործով 3 ամսով երկարաձգ…

    ⚖️ Դատարանը Բագրատ արքեպիսկոպոսի եւ եւս 17 անձի վերաբերյալ գործով 3 ամսով երկարաձգեց Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի և Տիգրան Թոփալյանի խափանման միջոց կալանքը։

  • ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը…

    📣 ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը:
    ⚖️ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ՝ նշելով, որ նա կողմնակալ է։ Միջնորդության մեջ որպես հիմնավորում «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները նշել են «Մեսրոպյանի ամուր քաղաքական կապը գործող իշխանության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»․
    🗣 «Պետք է նկատել, որ այս վարչական վարույթը քաղաքական գործընթացի արդյունք է, մասնավորապես, գործընթացը սկսվել է, երբ վարչապետը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ կարծում է, թե հասունացել է ժամանակը, որ ՀԷՑ-ը ազգայնացվի, պետականացվի», — նշեց փաստաբան Վարդան Ալոյանը։

  • «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդման վարողներ Վազգեն Սաղթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձ…

    «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդման վարողներ Վազգեն Սաղթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալված են:

  • ԱՄՆ-ում ավարտվել է երկրի պատմության ամենաերկար՝ 43 օր տևած շաթդաունը: ԱՄՆ նախագ…

    🇺🇸 ԱՄՆ-ում ավարտվել է երկրի պատմության ամենաերկար՝ 43 օր տևած շաթդաունը:
    ✍️ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին օրենքը: Փաստաթղթին աջակցել են Կոնգրեսի երկու պալատները։
    👥 Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի հարցով տարաձայնությունների պատճառով մոտ 750 հազար դաշնային ծառայող ուղարկվել էր հարկադիր պարապուրդի և աշխատավարձ չէր ստացել: Բացառություն էր արվել միայն կենսապահովման կառույցների՝ ավիակարգավարական ծառայության, ոստիկանության, սահմանապահ պահպանության և շտապ բուժօգնության համար։ |1lurer.am|

  • Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործող…

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

  • «Իմնեմնիմի» պոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են եւ տեղափոխել քննչական…

    «Իմնեմնիմի» պոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են եւ տեղափոխել քննչական։
    🔸 Այս մասին հաղորդում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ նույնը հավանաբար տեղի է ունեցել պոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանի հետ.
    📌 «Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- գրել է Մելիքյանը։
    🔸 Վաղ առավոտյան Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմակավորված անձինք մտնում են իրենց տուն։ Մելիքյանն էլ իր պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի բնակարանի մոտից հաղորդել է, որ խոչընդոտում են իր փաստաբանական գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել քննչական գործողություններին՝ դուռը չբացելով իր առաջ։

  • «Ինֆոքոմը» Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տի…

    «Ինֆոքոմը» Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ սկսել է փոդքաստների նոր շարք, որի շրջանակում միջազգային և հայաստանյան լավագույն փորձագետների հետ անդրադարձ կկատարվի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, դրան առնչվող զարգացումներին և միտումներին։
    Առաջին թողարկման հյուրը գերմանացի փորձագետ Շտեֆան Մայստերն է։
    Քննարկվում են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցող գործընթացները և դասերը Հայաստանի համար, Ռուսաստանի հիբրիդային ներազդեցության փորձերը և դրա դեմ պայքարի ընդունելի մեթոդները։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին և եվրոպական անվտանգության լանդշաֆտի փոփոխությանը։
    Շտեֆան Մայստեր. Երկու կողմերն էլ գիտեն, որ Հայաստանի ԵՄ անդամակցությունը մոտ ապագայում իրատեսական չէ

    Շտեֆան Մայստեր. Երկու կողմերն էլ գիտեն, որ Հայաստանի ԵՄ անդամակցությունը մոտ ապագայում իրատեսական չէ

    #infocom #ինֆոքոմ
    Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանի հյուրը գերմանացի փորձագետ Շտեֆան Մայստերն է։ Թողարկմանը ընթացքում քննարկվում են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, Վրաստանում և…

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հ․ Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։
    👮🏻‍♂️Աբրահամյանն այն սպան է, որին, ըստ էության, մեղադրում են Մատաղիս եւ Թալիշ գյուղերի կորստի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ տեղեկություններ ունենալու պայմաններում նա անձնակազմին մարտական պատրաստականության աստիճանի չի բերել, փոխարենը սեպտեմբերի 26-ին շուրջ 100 սպաների մասնակցությամբ զորամասի կազմավորմանը նվիրված խնջույք է անցկացրել։
    🗣Նրա պաշպան Արման Թամրազյանը հարց բարձրացրեց՝ նախորդիվ հարցաքննված վկաներին դարձյալ դատակոչելո՞ւ են, տեղեկացրեց՝ նրանց հարցաքննությունները նախորդ դատարանում տեւել են 2, 3, անգամ 4 նիստ։
    📎 Կարդալ ավելին

    Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։ Գնդապետ Աբրահամյանը,…

  • Կան կարծիքներ, որ պետք է զորահանդես իրականացնել, կան կարծիքներ, որ պետք չէ, բայ…

    📣 Կան կարծիքներ, որ պետք է զորահանդես իրականացնել, կան կարծիքներ, որ պետք չէ, բայց անկեղծ ասած մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա․ Նիկոլ Փաշինյան
    📌 Փաշինյանի խոսքով՝ նաև Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո Հայաստանում ակտիվացել են այդ թեմաները։
    🗣 «Բայց նաև մենք հասկանում ենք, որ մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի։ Կարծում եմ՝ եթե մենք նոյեմբերին կամ դեկտեմբերին զորահանդես կազմակերպեինք, կարծում եմ՝ շատ տպավորիչ կլիներ»։
    📃 Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները կարող են դիմել և որոշակի ստուգումներից հետո ծանոթանալ բանակի սպառազինությանը և տեխնիկային։