Category: Infocom

  • Բուհերը մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում…

    ‼️ Բուհերը մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։
    📑 Այդ նպատակով 2025թ. ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։
    Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել և հավանության է արժանացել ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

  • ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված …

    💬 ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որ նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, և այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը կկարգավորվի։
    Հարցին, թե պատրա՞ստ է երաշխավոր կանգնել, որ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Մենք ստացել ենք դիմումը, և դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ, առաջիկայում կպատասխանեք, բնականաբար»:
    📌 Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի մայրն էր նման խնդրանք-դիմում փոխանցել նախարարին։ |aravot.am|

  • Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստա…

    📺 Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։
    Համապատասխան նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում:
    🔍 Վերահսկողությունը և մոնիթորինգը իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումների պարագայում կկիրառվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով: |armenpress.am|

  • Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսված բոլոր աշխատանքները ավարտված …

    ‼️ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսված բոլոր աշխատանքները ավարտված են լինելու։
    🗣 Այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    💬 «Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակում է այս պահին հուշահամալիրը, այն բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել և տեսնել, որ ավարտական փուլում ենք և առաջիկայում նաև տարածքի բարեկարգման հետ կապված հարցերը կավարտենք, և պատրաստ կլինենք ավելի քան»,- նշեց նա։ |news.am|

  • Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին …

    Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
    📌 Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց:
    առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։

  • Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրք…

    🇹🇷🇮🇱 Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
    🔻 Թուրքիայի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում վնասազերծվել է երեք կասկածյալ, որոնցից երկուսը սպանվել են։ Նույն աղբյուրի համաձայն՝ բախման հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։
    👮‍♂️ Թուրքիայի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում վնասազերծվել են երեք կասկածյալ, որոնցից երկուսը սպանվել են։ Նույն աղբյուրի համաձայն՝ բախման հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան։ |armenpress.am|

  • Ապրիլի 8-ից Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մի…

    ‼️ Ապրիլի 8-ից Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք …

    🗳 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
    ‼️ Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։
    💬 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կա միջազգային պրակտիկա, ըստ որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ «խաղի կանոնները չեն փոխում»: Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, որը, սակայն, վերաբերում է միայն հիմնարար կանոններին:
    📌 Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ-ի դիմաց այսօր հավաք է նախատեսել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ նշելով. «ԱԺ-ում փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»:

  • Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում: «Ապրիլի 6-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ …

    ‼️ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում:
    🔸 «Ապրիլի 6-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե ՀՀ օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
    🔸 Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
    🔸 Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Քոչարյանը Facebook-ում:
    Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի:

  • Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը, որը «Արտեմիս 2» առաքելության շրջանակում չորս տիե…

    🌌 Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը, որը «Արտեմիս 2» առաքելության շրջանակում չորս տիեզերագնացի տեղափոխեց ավելի հեռու, քան երբևէ եղել էին մարդիկ, ավարտել է Լուսնի շուրջ իր անցումը և այժմ վերադառնում է Երկիր։ Այս մասին հայտարարել է NASA-ն։
    🌗 Երկուշաբթի օրը սկսված և գրեթե յոթ ժամ շարունակված անցման ընթացքում տիեզերանավը գիտական ​​հետազոտություններ է անցկացրել և լուսնի մակերևույթի երեք տասնյակից ավելի օբյեկտներ է լուսանկարել։
    🔍 Անձնակազմը կարողացել է դիտարկել Լուսնի՝ Արևի լույսով լուսավորված մակերևույթը մոտ հինգ ժամ։ Առաջին անգամ տիեզերագնացները ուսումնասիրել են դրա հակառակ կողմը՝ նախորդ ամերիկյան «Ապոլոն» առաքելությունների համեմատ ավելի բարձր և ավելի լայն դիտակետից։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին