Category: Infocom

  • Առողջապահության նախարարն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը: «Մեծ…

    💬 Առողջապահության նախարարն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:
    🗣 «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը: Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի»,- Facebook-ում գրել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
    Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի:

  • Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծա…

    ❗️ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի:
    🗣 Այս մասին ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու նրա որդին չի ծառայել բանակում:
    💬 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մեկնաբանելով Քոչարյանի հայտարարությունը, ասել է. «Ի՞նչ է մտածում սովորական քաղաքացին, երբ լսում է սա կամ սոցիալական անապահով վիճակում ապրող մարդիկ, որոնց տղաները անպայման ծառայում են։ Իսկ կարո՞ղ է պնդել Անդրանիկ Քոչարյանը, որ իր տղան բարձրակարգ մարդ է ավելի, քան այն մյուսները, որոնք զորակոչվում են բանակ։ Չի կարող իր տղան ավելի բարձր լինել, քան որևէ մեկ ավել այլ զինվոր։ Ուղղակի ուզում են ընդգծել իրենց արտոնյալ վիճակը, իրենց առանձնահատուկ կարգավիճակը»: |azatutyun.am|

  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը 45-օրյա հրադադարի վերաբերյալ: Պատասխանում նշվում …

    🇮🇷🇺🇸 Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը 45-օրյա հրադադարի վերաբերյալ:
    🔸 Պատասխանում նշվում է, որ Իրանը, հաշվի առնելով նախորդ փորձը, մերժում է հրադադարը՝ ընդգծելով պատերազմի մշտական դադարեցման անհրաժեշտությունը՝ հարգելով Իրանի նկատառումները։ |factor.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները 45-օրյա հրադադարի տարբերակ են քննարկում. Axios 🔻 Ըստ պարեբարականի՝ միջնորդները քննարկում են երկփուլ համաձայնագրի պայմանները. առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման…

  • ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»։…

    ❗️ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»։
    🔸 Հաստատվել է, որ ԱՄՆ-Իսրայել հարվածներ են եղել Իրանի Բուշերի ԱԷԿ-ի մոտ՝ մինչև 75 մետր հեռավորությամբ։
    📌 ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին զգուշացրել է, որ նման գործողությունները կարող են վտանգավոր ռադիոլոգիական հետևանքներ ունենալ։ |factor.am|

  • ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջ…

    ‼️ ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար։
    🔸 Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։
    🔸 Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։
    📌 Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
    [Մարդու իրավունքների պաշտպան]
    ‼️ Պաշտոնից ազատվել է Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ 📌 Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն՝ 🔸 խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց…

  • Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերութ…

    Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
    🔸 Ժամը 16.56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել նրան։
    📌 Աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
    [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից …

    ❗️Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔸59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում,
    🔸4 տրանսպորտային միջոց,
    🔸20 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔸շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով,
    🔸8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով,
    🔸Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • 2026-ի ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սու…

    ⛪️ 2026-ի ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա բարեփոխման օրակարգին։
    📌 Ծրագրում նշվում է, որ եկեղեցու գործունեության հետևանքով «հավատավոր հանրությունն օտարվել է», ինչպես նաև ներկայացվում է գնահատական, ըստ որի՝ «հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։
    📌 Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։ |civilnet.am|
    2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Վրաստանում է: Նա հանդիպում է ուն…

    🇬🇪🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Վրաստանում է: Նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի և նախագահի հետ:
    🗣 Ալիևը նշել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես՝ Միջին միջանցքի համատեքստում:
    🇦🇲 Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն ճեպազրույցի ժամանակ դարձյալ հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է ներդրում ունենալ անհրաժեշտության դեպքում։

  • Վրաստանից արտաքսվելուց մեկ օր անց ադրբեջանցի անկախ լրագրող Աֆգան Սադիգովը բերմա…

    🇬🇪🇦🇿 Վրաստանից արտաքսվելուց մեկ օր անց ադրբեջանցի անկախ լրագրող Աֆգան Սադիգովը բերման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ մասին հայտնել է Սադիգովի կինը:
    🔻 Սադիգովը ձերբակալվել էր անակնկալ ձևով դատավարությունից մի քանի ժամ առաջ՝ վրացական ոստիկանությանը համացանցում «վիրավորելու» համար։ Սա նշված է որպես նրա արտաքսման պաշտոնական պատճառ։
    🔻 Նրա արտաքսումից մի քանի օր առաջ հաղորդվում էր, որ Ադրբեջանը դադարեցրել է նրա դեմ հարուցված քրեական վարույթը։ Սակայն քննադատները ենթադրում են, որ սա կարող էր լինել ծուղակ նրան արտաքսելու համար, և հնարավոր է՝ Ադրբեջան տեղափոխվելուն պես նոր գործ հարուցվի։ |oc-media.org|
    🔗 Կարդալ ավելին