Category: Infocom

  • Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը ժամանել են Կապիտոլիում՝ մասնակցելու երդմնակալության…

    🇺🇸 Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը ժամանել են Կապիտոլիում՝ մասնակցելու երդմնակալության արարողությանը։
    🔸 Մեկ ժամից՝ արևելյան ժամանակով կեսօրին, տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և նա պաշտոնապես կդառնա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ |armenpress.am|

  • Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քվեարկությ…

    ⚖️ Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քվեարկության արդյունքում նա բավարար ձայներ չհավաքեց։

  • Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպու…

    🇦🇲🇷🇺 Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 📌 ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

  • Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդա…

    🇦🇲🇮🇷 Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազիի հետ:
    🔸 Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը:
    🔸 Կոստանյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ ՀՀ վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է․ մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարաքա…

    🗳 ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է
    🔸 մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ։
    🔸 Մհեր Սահակյանի մանդատը տրամադրել ԱԺ «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։

  • Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում…

    📢 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ 🔸Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, …

  • Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում …

    🌐 Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն և դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»։
    📌 Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։
    🗣 Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից նշել են, որ «ենթադրությունները չեն մեկնաբանում»՝ չպատասխանելով այլ հարցերի, Դատախազությունից էլ հայտնել են, որ «այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»։

  • TikTok-ը արգելափակվել է ԱՄՆ-ում։ Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ում Apple և Goo…

    🇺🇸🌐 TikTok-ը արգելափակվել է ԱՄՆ-ում։ 🔸 Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ում Apple և Google հավելվածների խանութներից՝ այն անհասանելի դարձնելով ներբեռնման համար: ✍️ Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք էր ստորագրել, ըստ որի՝ TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությունը…

  • Հանրապետության ողջ տարածքում այսօր գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում ս…

    ❄️ Հանրապետության ողջ տարածքում այսօր գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
    ❗️ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը:
    🚧 Առավոտվա դրությամբ փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    🚛 Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
    🧊 Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    🌨 Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
    🌫 Ապարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է:

  • Իսրայելի իշխանությունները 90 պաղեստինցու են ազատ արձակել ռազմական բանտից. նրանց…

    🇮🇱 Իսրայելի իշխանությունները 90 պաղեստինցու են ազատ արձակել ռազմական բանտից. նրանց թվում նաև մեկ քաղաքական գործիչ և մեկ լրագրող կա:
    📌 Al Jazeera-ն հայտնում է, որ ազատ արձակված պաղեստինցիներից մի քանիսը պատմել են իսրայելական բանտերում ծանր պայմանների մասին:
    Լուսանկարը՝ AFP / Քասեմ Ջաաֆրան՝ մեկը 21 պատանիներից, որ ազատ են արձակվել իսրայելական գերությունից