Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշ…

    ❗️ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է …

    📌 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը:
    🔸 Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
    [ՀՀ կառավարություն]

  • Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միաս…

    🪙 Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
    🚍 Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն:
    🚎🚇 Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակեն գործել։
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ՝ պահպանելով աշխատավարձը…

    👨‍💻 🕔 Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ՝ պահպանելով աշխատավարձը:
    📄 Նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
    💬 «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով»,- ասվում է հիմնավորման մեջ: |civilnet.am|

  • Տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ…

    🇦🇲🇬🇷🇨🇾 Տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները:
    ✍🏻 Ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025թ. ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։
    🔗 Կարդալ ավելին

  • Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ …

    ‼️ Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով. ՔԿ
    💰 «Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հազար ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը:
    ⚖️ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խոշոր չափերով խարդախության հոդվածով»,- հայտնում են ՔԿ-ից:

  • Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ա…

    🇦🇲🇰🇿 Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
    🤝 Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։
    📍 Կողմերը հաստատել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025թ. համատեղ միջոցառումների ժամանակացույցը։

  • Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն:  Իրա…

    🇮🇷🇹🇷 Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: 
    🤝 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: |armenpress.am|

  • Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինութ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով:
    🗣 Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայ…

    ❗️ Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:
    📌 Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանն առաջարկում է այս տրամաբանությունը:
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|