Category: Infocom

  • Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապ…

    📢 Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ: Ավինյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մարությանը ինքն է նշել, որ տրանսպորտի գինը պետք է փոխվի։
    🔸 Ավինյանը ներկայացրեց Մարությանի այդ կարծիքի ձայնագրությունը, որին ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ ինքը նախկինում ասել է՝ ինքնարժեքը բնականաբար թանկանալու է, բայց հանրաքվեի միջոցով պետք է մարդկանց հարցնել՝ նրանք ուզում են թանկանա, թե ոչ։
    📌 Ավինյանը իր հերթին շեշտեց, որ մարդկանց հուզում է այն հարցը, որ տրանսպորտի գինը 100 դրամից դառնում է 300 դրամ, սակայն Ավինյանի խոսքով՝ դա սուտ է, մոլորեցում է եւ իրականությանը չի համապատասխանում։

  • Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։[ՀՀ ԱԳՆ…

    🇦🇲🇸🇾 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության,…

    🇦🇲🇮🇷 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փ…

    📌 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    🔸 Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկնե…

    🇦🇿 Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։ 
    🗣 «Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։ |armenpress.am|

  • Ժամը 09։10-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակա…

    🚧 Ժամը 09։10-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ 🚙 Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ: Շո…

    Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ:
    🚘 Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարելու իրավունքը հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։
    ⚖️ Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության:
    🔄 Կպարզեցվի երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը:
    [ՀՀ ՆԳՆ]

  • Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հա…

    🇦🇲🇦🇿 Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։
    🔸 Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն,
    🔸 երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։

    🗣 «Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- ասել է Ալիևը:
    🇫🇷 Միաժամանակ Ալիևը նշել է, թե խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ |civilnet.am|

  • Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սա…

    🗣 Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»:
    💬 Ադրբեջանի նախագահը ռուսական РИА Новости-ին ասել է, որ դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022թ. քառակողմ հանդիպման ընթացքում, երբ դեռ Մակրոնը իրենց կողմից չէր բացառվել կարգավորման գործընթացից:
    🔗 Կարդալ ավելին

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յո…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
    🏠 1 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 3 անշարժ գույք՝ Արտավազում, 1 անշարժ գույք՝ Արտաշատում և 1 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ,
    💴 Երևանում երկու գույքի շուկայական արժեքները, որոնց հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ.
    3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ,
    💰 Ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ.
    1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: