Category: Infocom

  • Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: «Համոզված եմ, որ ՀՀ և …

    🇷🇺🎉 Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
    🗣 «Համոզված եմ, որ ՀՀ և ՌԴ ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասվում է ուղերձում: |factor.am|

  • ԲՀԿ-ն կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլեր…

    ԲՀԿ-ն կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար. Գագիկ Ծառուկյան
    🔸 «Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։
    🔸 Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։
    🔸 ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ»,- հայտարարում է ԲՀԿ առաջնորդը:

  • Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայ…

    📌 Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։
    🗣 Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
    Իրավապահները վաղ առավոտյան մտել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։

  • Հորդառատ անձրևները ազդեցություն ունեցան ջրային ռեսուրսների վրա. Ապարանի ջրամբար…

    🌧 Հորդառատ անձրևները ազդեցություն ունեցան ջրային ռեսուրսների վրա.
    🌊 Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով,
    📈 Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով:
    [ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասեր…

    💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։
    🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։ (…) Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- հայտնել է Իվետա Տոնոյանը:
    💬 Իսկ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ եթե ԿԸՀ-ն ու իշխանությունները կրկնաընտրություն չնշանակեն 2 ընտրատեղամասերում, հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը:
    Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։

  • Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները,…

    ❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։
    📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ 🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել.…

  • Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքում գտնվող 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյ…

    ❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքում գտնվող 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
    📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։

  • Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտ…

    📣 Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    📌 Նա նշել է, որ այժմ իրականացվում են ճանապարհի բացման աշխատանքներ։
    ⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

  • Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է …

    ⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

  • Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ա…

    🔸 Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման որոշման մեջ։
    🗣 «Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- նշել է Սեդրակյանը։ |factor.am|
    📌 Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ին տեղեկացրել են ամբիոնի լուծարման որոշման մասին։