Category: Infocom

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոն…

    ⛪️ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առիթով։
    🗣 «Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ [․․․] Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը»,- նշված է պատգամում։
    🔗 Կարդալ ավելին

  • Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի…

    🇮🇷🇺🇸 Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին ԱՄՆ-ն փրկել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։
    📌 Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։ 
    ✈️ Փրկված օդաչուն ապրիլի 3-ին Իրանի հակաօդային պաշտպանության կողմից խոցված ամերիկյան օդանավի երկու օդաչուներից մեկն էր:  |azatutyun.am|
    🔻 Ապրիլի 4-ին BBC-ն հայտնել էր, որ ամերիկացի առաջին օդաչուն հայտնաբերվել և տարհանվել էր այն բանից հետո, երբ իր F-15 կործանիչը խոցվել է Արևմտյան Իրանի երկնքում։ Իրանական կողմը հայտնել էր, որ ԱՄՆ խոցված օդանավի անձնակազմի ցանկացած անդամի «ողջ գերեվարելը» առաջնահերթություն է»։
    🇮🇷🇺🇸 Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։ ✈️ Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը: 📌 ԱՄՆ…

  • ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահրի հատուկ տն…

    🇮🇷🇮🇱🇺🇸 ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահրի հատուկ տնտեսական գոտում գտնվող նավթաքիմիական օբյեկտների վրա, հայտնել է իրանական Fars գործակալությունը։
    ◼️ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։|shantnews.am|

  • Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբու…

    ◼️ Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա որդին։
    📌 Զորի Բալայանը 91 տարեկան էր։

  • Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելե…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելեն Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գլխավոր օգնական Կիրիլո Բուդանովը։
    📌 «Քուշներ, Ուիթքոֆ, Լինդսի Գրեհեմ, հենց նրանք են, ում սպասվում է տեսնել։ Ուրիշ ով կլինի՝ կտեսնենք»,- ասել է Բուդանովը։ |azatutyun.am|

  • Իրաքի նկատմամբ վերացվել են Հորմուզի նեղուցով անցման սահմանափակումները։ Այս մասի…

    🇮🇷🇮🇶 Իրաքի նկատմամբ վերացվել են Հորմուզի նեղուցով անցման սահմանափակումները։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հայտարարության մեջ։ |shantnews.am|

  • Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի 198 մասնագետներն ապրիլի 4-ի առավոտյ…

    🇷🇺 🇮🇷 Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի 198 մասնագետներն ապրիլի 4-ի առավոտյան ավտոբուսներով մեկնել են հայ-իրանական սահմանի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։
    📌 198 մասնագետները 2.5-3 օրվա ընթացքում կհատեն գրեթե ամբողջ Իրանը և կանցնեն Հայաստան։
    🇦🇲 Լիխաչյովը նշել է, որ հետագա տարհանումը նախատեսվում է Երևանի օդանավակայանից։ |armenpress.am|
    🔶 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անթույլատրելի է համարել Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը։ 📢 ☣️ «Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական…

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անթո…

    🔶 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անթույլատրելի է համարել Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը։
    📢 ☣️ «Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական զսպվածության՝ վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության և պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին հետևելու գերակա կարևորությունը»,- նշված է X սոցիալական ցանցի ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։ |armenpress.am|

  • Իրանի իշխանությունները թույլատրել են Հորմուզի նեղուցով անցնել հումանիտար օգնութ…

    🇮🇷 Իրանի իշխանությունները թույլատրել են Հորմուզի նեղուցով անցնել հումանիտար օգնություն տեղափոխող նավերին, հայտնում է իրանական պետական Tasnim գործակալությունը։
    📌 Անցումը բաց է առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող նավերի համար, որոնք ուղևորվում են դեպի Իրանի կամ Օմանի ծոցում գտնվող նավահանգիստներ։ |factor.am|

  • Հանրապետական կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ Այսօր կայացած հ…

    🔶 Հանրապետական կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։
    📌 Այսօր կայացած համագումարի ժամանակ Սարգսյանը ստացել է 438 կողմ, 3 դեմ ձայն։