Category: Infocom

  • ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները 45-օրյա հրադադարի տարբերակ են քննարկում. Axios Ըստ պ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները 45-օրյա հրադադարի տարբերակ են քննարկում. Axios
    🔻 Ըստ պարեբարականի՝ միջնորդները քննարկում են երկփուլ համաձայնագրի պայմանները. առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման շուրջ: Երկրորդ փուլը կլինի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը:
    🔻 Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը չեն մեկնաբանել այս լուրը: |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանին հասցված հարվածների հետևանքով Իր…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանին հասցված հարվածների հետևանքով Իրանի ռազմական ղեկավարների զոհվելու մասին։
    🗣 «Իրանի բազմաթիվ ռազմական ղեկավարներ, որոնք վատ ու անխոհեմ էին առաջնորդում, սպանվել են շատ ուրիշների հետ Թեհրանին հասցված այս զանգվածային հարվածի հետևանքով»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։ |news.am|

  • #գիտարբուք Սաթենիկ Մելքոնյանի հետ. «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայ…

    #գիտարբուք Սաթենիկ Մելքոնյանի հետ. «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով»

    Բեռլինի կիրառական համալսարանի հարկային իրավունքի դոկտոր, պրոֆեսոր, լիցենզավորված հարկային խորհրդատու Սաթենիկ Մելքոնյանի հետ քննարկել ենք հետևյալ թեմաները՝
    — Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ հարկատուի և պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ կազմակերպումը,
    — Էստոնիայի շահութահարկի համակարգի օրինակը
    — Ինչպես է սոցիալ-մշակութային գործոնն ազդում հարկման մոդելի ընտրության հարցում
    — Հարկային իրավունքի և համակարգի պատմությունը Գերմանիայում և Եվրոպայում
    — Գերմանիայի «ձախական» համակարգի և ամբիցիաների մասին
    — Փոքր բիզնեսը Գերմանիայում
    — Հարկատուի և պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ կազմակերպումը
    — Կորպորացիաների՝ հարկերից խուսափելու միտումը և պատերազմի համար հավաքվող հարկերը
    — Համայնքային ինքնակազմակերպումը Գերմանիայում

    #գիտարբուք Սաթենիկ Մելքոնյանի հետ․ «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով»

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    Բոլոր գիտարբուքները՝ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt&si=jFsRIGnAhzCvFQG_
    ________________
    Բեռլինի կիրառական համալսարանի հարկային իրավունքի դոկտոր, պրոֆեսոր, լիցենզավորված հարկային խորհրդատու…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից կրկին պահանջել է բացել Հորմուզի նեղուցը։ «Բացե…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից կրկին պահանջել է բացել Հորմուզի նեղուցը։
    🗣 «Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փառք Ալլահին», – գրել է Թրամփը Truth Social-ում։ |azatutyun.am|

  • Իրանում խոցված F-15E ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է: …

    🇮🇷🇺🇸 Իրանում խոցված F-15E ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է: Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը։
    📢 «Կործանված կործանիչ օդաչուին փրկելու անհաջող փորձեր խափանվել են»,- ասվում է հայտարարության մեջ։
    📌 Իրանի զինված ուժերի հրամանատարը նաև հայտնել է ամերիկյան C-130 ինքնաթիռի և երկու Black Hawk ուղղաթիռների խոցման մասին Սպահանի հարավային մասում։ |shantnews.am|
    🇮🇷🇺🇸 Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին ԱՄՆ-ն փրկել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։ 📌 Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։  ✈️ Փրկված…

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Բուշերի…

    🇮🇷🇺🇳 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Բուշերի էլեկտրակայանի մոտ տեղի ունեցած հարձակումների հնարավոր հետևանքների մասին։
    ✍️ Նամակում նա ընդգծել է, որ նման հարձակումները «ամբողջ տարածաշրջանը ենթարկում են ռադիոակտիվ արտանետման ռիսկի՝ լուրջ մարդասիրական և բնապահպանական հետևանքներով»։
    📌 Արաղչին զգուշացրել է, որ այդ հարվածները «ենթադրում են ռադիոակտիվ արտանետման լուրջ ռիսկ»։ |azatutyun.am|
    🇷🇺 🇮🇷 Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի 198 մասնագետներն ապրիլի 4-ի առավոտյան ավտոբուսներով մեկնել են հայ-իրանական սահմանի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։ 📌 198 մասնագետները 2.5-3 օրվա ընթացքում կհատեն…

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոն…

    ⛪️ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առիթով։
    🗣 «Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ [․․․] Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը»,- նշված է պատգամում։
    🔗 Կարդալ ավելին

  • Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի…

    🇮🇷🇺🇸 Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին ԱՄՆ-ն փրկել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։
    📌 Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։ 
    ✈️ Փրկված օդաչուն ապրիլի 3-ին Իրանի հակաօդային պաշտպանության կողմից խոցված ամերիկյան օդանավի երկու օդաչուներից մեկն էր:  |azatutyun.am|
    🔻 Ապրիլի 4-ին BBC-ն հայտնել էր, որ ամերիկացի առաջին օդաչուն հայտնաբերվել և տարհանվել էր այն բանից հետո, երբ իր F-15 կործանիչը խոցվել է Արևմտյան Իրանի երկնքում։ Իրանական կողմը հայտնել էր, որ ԱՄՆ խոցված օդանավի անձնակազմի ցանկացած անդամի «ողջ գերեվարելը» առաջնահերթություն է»։
    🇮🇷🇺🇸 Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։ ✈️ Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը: 📌 ԱՄՆ…

  • ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահրի հատուկ տն…

    🇮🇷🇮🇱🇺🇸 ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահրի հատուկ տնտեսական գոտում գտնվող նավթաքիմիական օբյեկտների վրա, հայտնել է իրանական Fars գործակալությունը։
    ◼️ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։|shantnews.am|

  • Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբու…

    ◼️ Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա որդին։
    📌 Զորի Բալայանը 91 տարեկան էր։