Category: Infocom

  • Գնված 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վեր…

    🚎 Գնված 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վերջին մտնեն երթուղի։
    🗣 «ՀՀ կառավարության աջակցությամբ մեր գնած մնացած տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում և ես ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու պահից որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ։
    🚇 Աջափնյակի մետրոյի կառուցման միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։ 💵 Նոր կայարանի կառուցման համար հատկացված նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ 📣 Անդրադառնալով մետրոյի շինարարության ձգձգմանը՝ Ավինյանը պարզաբանել…

  • Նախագահականի մոտ՝ ԵՄ պաշտոնյաների հանդիպմանը զուգահեռ, բողոքի ակցիա է ընթանում։…

    🪧 Նախագահականի մոտ՝ ԵՄ պաշտոնյաների հանդիպմանը զուգահեռ, բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցները պահանջում են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, մասնակիցների ձեռքին պաստառներ են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով։
    🔸 Ակցիային մասնակցում էր Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, նա նշեց՝ «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամբողջ իմաստն այս իշխանությունների վերարտադրությունն է»։
    📣 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությանը, թե 8 տարի առաջ գագաթնաժողովի հյուրերից ոչ ոք Հայաստան չէր գա․ «Դա կարող էր ասել Ֆինլանդիայի կամ Լիխտենշտեյնի վարչապետը, բայց Ֆրանսիայի նախագահը, ում նախորդ բոլոր գործընկերները եղել են ՀՀ-ում, նման զավեշտալի սուտ ասելու իրավունք չուներ երեւի»։
    🗣 Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանին օգնելու նպատակ է ունեցել Մակրոնը․ «Տալ մեսիջներ, որոնք կարելի է կտրտել, շահարկել, գովազդել»։

  • Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրային նոր ուղիների կենտրոն․ Ուրսուլ…

    🇪🇺 Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրային նոր ուղիների կենտրոն․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
    📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով ամենակարճ ճանապարհը հենց Հայաստանով է, սակայն շեշտել է, որ այդ երթուղին պատերազմի պատճառով փակ էր։
    🗣 «Այժմ Դուք դա փոխում եք՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և շնորհիվ եվրոպական ցանցերի մեջ ավելի մեծ ինտեգրման։ Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ առևտրային նոր ուղիների տարածաշրջանային կենտրոն»,- հայտարարել է նա Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ |armenpress.am|

  • Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց…

    🇫🇷 Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
    📌 Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: |armenpress.am|
  • Երևանում այսօր կմեկնարկի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: ՀՀ նախագահի նստավայ…

    🇦🇲🇪🇺 Երևանում այսօր կմեկնարկի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը:
    🔸 ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման արարողությունը:
    🔸 Այժմ տեղի է ունենում վերջիններիս և Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։
    Տեսանյութը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

  • 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը,…

    ✉️🇫🇷 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, առավոտյան նամակ է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։
    💬 «Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»,- «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թովմասյանը։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով, Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը` Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով:
    📌 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էման…

    🇦🇲🇫🇷 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
    📌 Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։
    🗣 Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։
    [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքըԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխ…

    ‼️ Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

    🇦🇪Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։
    🔸Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։
    📣 «Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», — հաղորդում են տեղական իշխանությունները։ |azatutyun.am|

  • Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այցի ը…

    🇮🇹✈️ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
    📌 Այցի ընթացքում Մելոնին կբանակցի նախագահ Իլհամ Ալիևի, մի շարք այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ |azatutyun.am|