Category: Infocom

  • ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հինգ խոշոր հեռուստաալիքների կ…

    🇺🇸 ⚖️ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հինգ խոշոր հեռուստաալիքների կողմից հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումը այն բանից հետո, երբ դրանք ժամանակավորապես հրաժարվել են ապահովել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը անցկացվող միջոցառումների համատեղ լուսաբանումը:
    🔹 Հետաքննությունը վերաբերում է NBC, ABC, CBS, CNN և Fox News հեռուստաալիքներին, որոնք մտնում են Սպիտակ տան հեռուստալրագրողների շրջանակի մեջ։
    📌 Արդարադատության նախարարության հակամենաշնորհային բաժնի ներկայացուցիչ Էմիլի Քովինգթոնը հայտարարել է, որ գերատեսչությունը ստուգում է, թե արդյոք հեռուստաալիքները չեն խախտել Շերմանի օրենքը, որն արգելում է, մասնավորապես, մրցակիցների միջև որոշակի տեսակի համաձայնությունները։ |news.am|
    🇺🇸 Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին: 🔸 ՄԱԿ գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Թրամփը մնացել է առանց նկարահանող խմբի։ Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կորոշի՝ արդյոք Վաշին…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կորոշի՝ արդյոք Վաշինգտոնը կմիանա Եմենի հութիների դեմ հարվածներին Սաուդյան Արաբիայում Ռիադի միջազգային օդանավակայանի գրոհից հետո, հաղորդել է Reuters-ը։
    🗣 «Հնարավոր է։ Մենք կքննարկենք այդ հարցը։ Մենք հենց նոր իմացանք վերջին գրոհի մասին, ուստի որոշում կընդունենք։ Մենք գործում ենք շատ արագ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ |news.am|
    🇸🇦 🛫 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։ 📌 Սա վերջին տասնամյակում թագավորությունում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումն է, որն իրականացվել…

  • Ըստ նախնական տվյալների` Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի …

    🔶️Ըստ նախնական տվյալների` Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։
    📌Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։
    🔺️Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
    👮‍♂️Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հա…

    🇸🇦 🛫 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։
    📌 Սա վերջին տասնամյակում թագավորությունում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումն է, որն իրականացվել է Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից, հայտնում է Reuters-ը։
    🔹 Հութիները չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան խոստացել է արձագանքել։ |azatutyun.am|

  • Հոկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիրի մ…

    🇺🇦🇷🇺 Հոկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիրի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնի վրա։
    🔸 Ընկերությունը հաստատել է, որ դրա աշխատանքը լիովին դադարեցվել է, իսկ երկրում դադարել են գործել տասնյակ ծառայություններ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
    📌 Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրի արվարձանում գտնվող ենթակառուցվածքների վրա։
    🔥 Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, իսկ երկու ենթակայանների անջատման պատճառով 5 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

  • Թրամփը հայտարարում է՝ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: Լրագրողներ…

    📣 Թրամփը հայտարարում է՝ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է:
    🗣 Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է. «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել»՝ հավելելով, որ «ինչ-ինչ պատճառներով [Զելենսկին] երբեք դա չի անում»։ |azatutyun.am|
    Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը՝ այն անվանելով «ներդրում պատերազմի մեջ»։

  • Ամուլսարի «էպոպեան»․ երբ իշխանության հաջողությունը չափվում է բողոքի բացակայությա…

    Ամուլսարի «էպոպեան»․ երբ իշխանության հաջողությունը չափվում է բողոքի բացակայությամբ․ «Քաղաքացու ձայնը»
    🔻 Եթե իշխանությունը հանրային մասնակցության հաջողությունը գնահատում է նրանով, որ այլևս բողոքի ակցիաներ չկան, ապա վտանգ կա, որ մասնակցությունը կսկսի դիտարկվել ոչ թե որպես որոշումների կայացման անբաժանելի մաս, այլ որպես կառավարելի խնդիր։
    🔻 Բողոքի բացակայությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ՝ դիրքորոշումների փոփոխությունից մինչև հիասթափություն, կազմակերպական ռեսուրսների սպառում կամ պայքարի այլ ձևերի անցում։ Առանց համապատասխան ուսումնասիրության՝ հնարավոր չէ պնդել, թե դրանցից որն է որոշիչ եղել Ամուլսարի դեպքում։
    🔻 Նույնքան անհիմն է, սակայն, բողոքի բացակայությունն ինքնաբերաբար մեկնաբանել որպես հանրային համաձայնություն։
    Հատկապես երբ 2025 թվականին ևս բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակել են բարձրաձայնել նախագծի վերաբերյալ մտահոգությունները։
    Այս հանգամանքը ցույց է տալիս, որ առնվազն կազմակերպված քաղաքացիական հասարակության մի հատվածի համար Ամուլսարի հարցը փակված չէր։
    Մեզ հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։
    📌 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա էր Ամուլսարի հանքի շահագործման համատեքստում ճեղքման բերել։

  • COP17-ին ընդառաջ Ամուլսարի հանքավայրի բացումը պատահական չէր․ «Էկոլուր» ՀԿ ղեկավա…

    COP17-ին ընդառաջ Ամուլսարի հանքավայրի բացումը պատահական չէր․ «Էկոլուր» ՀԿ ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյան

    🔸 Հանքավայրի շահագործման գործընթացին դեմ քաղհասարակությունը պատրաստվում է տարբեր կերպ արտահայտել իր դիրքորոշումը․ կլինեն և՛ հայտարարություններ, և՛ 4-5 միջոցառումներ, որտեղ կքննարկվի Ամուլսարի հարցը։
    🔸 Քաղհասարակությունը ձեռքերը ծալած չի նստի, այդ թեման շատ արդիական է, որովհետև Ամուլսարը մեր երկրի հանքարդյունաբերական ոլորտի քաղաքականության այցեքարտն է։ Այս գործընթացում առկա բոլոր բացերը, բոլոր թերությունները խոսում են այն մասին, որ մեր քաղաքականությունն այստեղ շատ թույլ է և չի իրականացվում նույնիսկ COP-ի կոնվենցիաների պահանջները։ Մինչդեռ [Բեռնի] կոնվենցիայի պահանջները պետք է ավելի բարձր լինեն, որովհետև միջազգային պարտավորություններ են»,- ասել է Զարաֆյանը։ |panorama.am|
    Մեզ հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։
    📌 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա էր Ամուլսարի հանքի շահագործման համատեքստում ճեղքման բերել։

  • Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցի հարակից այգում, բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը…

    🗽 Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցի հարակից այգում, բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը։
    ℹ️ Արձանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը՝ Աշոտ Ալեքսանյանը: Բացումից տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • «Լիդիան Արմենիա»-ի հիմնադիրը Հայկ Ալոյանը պատմել է, թե ինչպես են կարողացել հաջո…

    💬 «Լիդիան Արմենիա»-ի հիմնադիրը Հայկ Ալոյանը պատմել է, թե ինչպես են կարողացել հաջողել Ամուլսարի ազդակիր համայնքների հետ հարաբերություններում։
    🗣 «Կարծում եմ՝ ժամանակը բուժում է։ Հետևողական քայլերի, տեղեկատվության փոխանակման և համայնքների հետ աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ այսօր համայնքները մեր գործընկերներն են»,- հայտարարել է նա։
    📌 Ալոյանի խոսքով՝ ինքը չի վերլուծել բնապահպանների ակցիաների հարցը և հիմա չի կարող հստակ գնահատական տալ, թեև չի բացառում, որ նախագծի դեմ պայքարում կարող էր լինել նաև արհեստական տարր։ |news.am|
    Մեզ հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։
    📌 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա էր Ամուլսարի հանքի շահագործման համատեքստում ճեղքման բերել։