Category: Infocom

  • ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր …

    🗳 ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
    🗣 «Մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին»,- ասել է նա։
    📌 Նա առաջարկել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում գտնվողները իշխանությունների հետ չհամագործացկելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական ու անձնական դիրքորոշումները։
    🗳 ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրություններին։ 📌 Հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժին եք սատարելու՝ Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Արման Թաթոյանին՝ նախագահ Սարգսյանը հորդորեց սպասել։ 🔸 Նա ասաց, որ ՀՀԿ-ն աջակցում է բոլոր ընդդիմադիր…

  • ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրությո…

    🗳 ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրություններին։
    📌 Հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժին եք սատարելու՝ Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Արման Թաթոյանին՝ նախագահ Սարգսյանը հորդորեց սպասել։
    🔸 Նա ասաց, որ ՀՀԿ-ն աջակցում է բոլոր ընդդիմադիր ուժերին |aysor.am|

  • Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։ Այդ մասին նա գրառում է արել X-ում։ |armenpress.am|

  • Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հա…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:
    📌 Օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։
    🔶 Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ: |azatutyun.am|
    🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ 🔸 Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու…

  • Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, եր…

    🇮🇷🇺🇸 Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։
    ✈️ Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը:
    📌 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոցումը չի ազդի Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա։ |azatutyun.am|

  • Երեւանի ջրամբարներից մեկում երկու քաղաքացի ջրահեղձ է եղել. ՆԳՆ փրկարար ծառայութ…

    ❗️ Երեւանի ջրամբարներից մեկում երկու քաղաքացի ջրահեղձ է եղել. ՆԳՆ փրկարար ծառայություն
    🗣️ «Ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով։
    ◼️ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները», — հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզո…

    🇦🇲 🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
    📌 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    🇬🇪🇷🇺 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը։ Այն կազմված է 21 հիմնակա…

    📃 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը։

    📌 Այն կազմված է 21 հիմնական կետից, որոնք վերաբերում են՝
    🔸 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացի շարունակությանը եւ TRIPP-ի գործակմանը,
    🔸 արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ տարբեր ձեւաչափերում համագործակցությանը,
    🔸 արտաքին անվտանգությանը, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ փոխկապակցվածությանը,
    🔸 պարենային, էներգետիկ, ներքին եւ կիբեռանվտանգությանը, տնտեսական զարգացմանը եւ այլն։
    📌 Նշյալ ոլորտներում ՔՊ-ն շուրջ 100 անելիք/միջոցառում է նշել, որոնք խոստանում է իրականացնել խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելու դեպքում։
    🔗 Կարդալ ավելին

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին որոշ ժամանակ է պետք վերացնելո…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին որոշ ժամանակ է պետք վերացնելու Հորմուզի նեղուցի շրջափակումը և վերահսկել Իրանի նավթը։
    🗣 «Եթե մենք մի փոքր ավելի շատ ժամանակ ունենանք, կկարողանանք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը, մի ամբողջ կարողություն կուտակել»,- գրել է նա Truth Social-ում: |1lurer.am|

  • Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քի…

    Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են | Հանրագիտ
    👩‍🔬 Ինչպե՞ս է հնարավոր նոր դեղամիջոց փնտրելիս միլիոնավոր քիմիական միացություններից լաբորատորիայում փորձարկել ոչ թե 100-ը, այլ օրինակ, 10-ը։
    🖥 Denovo Sciences ընկերության և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները գրիպի վիրուսի միանգամից մի քանի շտամերի դեմ գործող 10 քիմիական միացություններ են գտել՝ օգտագործելով հաշվողական կենսաբանության մեթոդները։
    💊 Իսկ լաբորատոր փորձերն արդեն կհաստատեն այս միացությունների արդյունավետությունն ու անվտանգությունը վիրտուալ իրականությունից դուրս։
    🔗 Կարդալ ավելին