Category: Infocom

  • 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ հայտնել է ՔԿԾ հանրային կապե…

    🔸 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ հայտնել է ՔԿԾ հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
    🗣 «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի են առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել է նա: |pastinfo.am|
    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

  • 2026թ. ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է ք…

    ⚖️ 2026թ. ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի`
    🔻 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ),
    🔻 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

    ‼️ Պայմանագրային զինծառայողը մահացել է:

    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Վաղարշապատի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քննվող վարույթ…

    🗳💰 Վաղարշապատի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քննվող վարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
    📌 «Խմբի անդամները հավաքագրել են հիմնականում ՀՀԿ անդամների, և հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին: (…)
    🔍 Հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։
    📌 62 անձանց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ»,- հայտնում են կոմիտեից:

  • Իսրայելում 2025թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում: Այս մասին նշված …

    🇦🇲📍 Իսրայելում 2025թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում:
    📑 Այս մասին նշված է իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպության «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։
    📌 Զեկույցում խոսվում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության դեմ բազմաթիվ հարձակումների, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ զբոսաշրջիկների վրա հարձակումների մասին՝ առանց տուժածների ազգությունը նշելու։ |arm.sputniknews.ru|
    🔗 Կարդալ ավելին

  • Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մար…

    🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
    🔸 Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ |azatutyun.am|
    🇦🇿🇮🇷 Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։ 🔸 Այն ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։…

  • Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարել են, հայտնել է Կենտրոնա…

    🔸 Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարել են, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
    📌 Նրա մանդատը փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին։
    👨‍⚖️ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով: 🗳 Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը:

  • Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու համաձայնագիրը։ Որոշումանն ա…

    🇲🇩 Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու համաձայնագիրը։
    🔸 Որոշումանն աջակցել են 60 պատգամավորներ, ընդդիմադիր կոմունիստներն ու սոցիալիստները դեմ են քվեարկել՝ զգուշացնելով տնտեսական հետևանքների մասին։
    📢 Իշխանությունները նշում են, որ ԱՊՀ սկզբունքները չեն պահպանվում, և այս քայլը համապատասխանում է ԵՄ-ին միանալու նպատակին։ |factor.am|

  • Իրանը հայտարարել է, որ թիրախավորվել է Բահրեյնում տեղակայված Amazon-ի տվյալների …

    🇮🇷 Իրանը հայտարարել է, որ թիրախավորվել է Բահրեյնում տեղակայված Amazon-ի տվյալների կենտրոնը և տարածաշրջանում ամերիկյան արդյունաբերական օբյեկտները։
    🔸 Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել իսրայելական ավիաբազաներին և մի շարք ռազմական թիրախների Թել Ավիվում, Հայֆայում և այլ քաղաքներում։
    📌 Հաղորդվում է նաև Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա հարվածների մասին։ |news.am|

  • «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյան-ի կալանքը փոխվել է տնային կալ…

    ❗️«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյան-ի կալանքը փոխվել է տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայան-ը։|armenpress.am|
    ‼️ Դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն: Ես էլ եմ խոսել այն մասին, որ Հայաստանում գոյություն ունի հայեցողական արդարադատություն: 🗣 Այս մասին ճեպազրույցի…

  • Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, …

    🇨🇳🇺🇸Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, ինչը խաթարել է նավթի և գազի արտահանումները։
    🔸 Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի խոսքով՝ դրա «արմատական պատճառը» Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են։
    🔸 Նա ընդգծել է, որ ծովային ուղիների անվտանգությունը հնարավոր է միայն հրադադարի և տարածաշրջանում կայունության դեպքում։ |azatutyun.am|