Category: Infocom

  • «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվա…

    📺 «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ալիքի YouTube հարթակի` քաղաքական գործընթացները լուսաբանող հրապարակումները
    👀 Թերթի՛ր ինֆոքարտերը, որ տեսնես ուսումնասիրության արդյունքը
  • Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեղափոխել են …

    🏥 Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:
    🗣 «Ինձ տեղեկացրին բժիշկները, որ որոշում է կայացվել, որ պետք է պառկի, որովհետև ենթակա չէ տեղափոխման»,- ասել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը: |news.am|
    18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ հայտնել է ՔԿԾ հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

  • «Նժար» սահմանադրական շարժումն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատա…

    ‼️ «Նժար» սահմանադրական շարժումն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հանրային հեռարձակողի խորհրդի։
    🔸 «Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում հանրությանը, իսկ եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ապա հասկանալի է դառնում թե՝ ինչ բնույթի ու ծավալի իշխանահաճո քարոզչություն ու ոչ իշխանական ուժերի կամ շարժումների վարկաբեկում է սպասվում։
    🔸 Այս պնդումը հաստատվում է նրանով, որ շուրջ 3 շաբաթ է [իշխանությունը] ըստ էության սկսել թ քարոզարշավը, որը լուսաբանում է Հանրային ՀԸ-ն, և միևնույն ժամանակ չի լուսաբանում ընդդիմադիր որևէ կուսակցության կամ շարժման նշանակալի միջոցառումները (համագումարներ, ժողովներ, այլ)։
    🔸 Եթե վերոգրյալին հավելենք նաև այն հանգամանքը, որ Հանրային ՀԸ-ն հատկապես վերջին ամիսների ընթացքում բացահայտ կամայական է լուսաբանել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող լուրերն ու իրադարձությունները, ապա կարող ենք նկատել, որ Հանրային ՀԸ-ն իրեն թույլ է տալիս նաև վարել հանցավոր՝ հակահոգևոր և հակակրոնական քաղաքականություն, որն օգտագործում է վարչապետի անձի շահերի սպասարկման նպատակով»,- նշված է բողոքի տեքստում:

  • Հայաստանում մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ քննարկվում է մինչև 16…

    🌐 Հայաստանում մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ԲՏԱ նախարարությունների կողմից։
    💬 «Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշեց վարչության պետը։ |factor.am|

  • ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիր…

    🇦🇲🇮🇷 ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
    🤝 Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:
    🔸 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

  • 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ հայտնել է ՔԿԾ հանրային կապե…

    🔸 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ հայտնել է ՔԿԾ հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
    🗣 «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի են առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել է նա: |pastinfo.am|
    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

  • 2026թ. ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է ք…

    ⚖️ 2026թ. ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի`
    🔻 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ),
    🔻 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

    ‼️ Պայմանագրային զինծառայողը մահացել է:

    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Վաղարշապատի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քննվող վարույթ…

    🗳💰 Վաղարշապատի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քննվող վարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
    📌 «Խմբի անդամները հավաքագրել են հիմնականում ՀՀԿ անդամների, և հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին: (…)
    🔍 Հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։
    📌 62 անձանց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ»,- հայտնում են կոմիտեից:

  • Իսրայելում 2025թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում: Այս մասին նշված …

    🇦🇲📍 Իսրայելում 2025թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում:
    📑 Այս մասին նշված է իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպության «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։
    📌 Զեկույցում խոսվում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության դեմ բազմաթիվ հարձակումների, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ զբոսաշրջիկների վրա հարձակումների մասին՝ առանց տուժածների ազգությունը նշելու։ |arm.sputniknews.ru|
    🔗 Կարդալ ավելին

  • Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մար…

    🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
    🔸 Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ |azatutyun.am|
    🇦🇿🇮🇷 Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։ 🔸 Այն ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։…