«Նժար» սահմանադրական շարժումն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատա…

‼️ «Նժար» սահմանադրական շարժումն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հանրային հեռարձակողի խորհրդի։
🔸 «Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում հանրությանը, իսկ եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ապա հասկանալի է դառնում թե՝ ինչ բնույթի ու ծավալի իշխանահաճո քարոզչություն ու ոչ իշխանական ուժերի կամ շարժումների վարկաբեկում է սպասվում։
🔸 Այս պնդումը հաստատվում է նրանով, որ շուրջ 3 շաբաթ է [իշխանությունը] ըստ էության սկսել թ քարոզարշավը, որը լուսաբանում է Հանրային ՀԸ-ն, և միևնույն ժամանակ չի լուսաբանում ընդդիմադիր որևէ կուսակցության կամ շարժման նշանակալի միջոցառումները (համագումարներ, ժողովներ, այլ)։
🔸 Եթե վերոգրյալին հավելենք նաև այն հանգամանքը, որ Հանրային ՀԸ-ն հատկապես վերջին ամիսների ընթացքում բացահայտ կամայական է լուսաբանել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող լուրերն ու իրադարձությունները, ապա կարող ենք նկատել, որ Հանրային ՀԸ-ն իրեն թույլ է տալիս նաև վարել հանցավոր՝ հակահոգևոր և հակակրոնական քաղաքականություն, որն օգտագործում է վարչապետի անձի շահերի սպասարկման նպատակով»,- նշված է բողոքի տեքստում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով