Category: Infocom

  • Անհետ կորածների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Նրանք իրենց դժգո…

    ‼️ Անհետ կորածների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Արսեն Ղուկասյանի կալանավորման որոշման դեմ: 📌 Նրանց ներկայացուցիչներից մեկը այս պահին հանդիպում է դատախազության պաշտոնյաներից մեկի հետ: 🗣 Անհետ կորած զինծառայող…

  • «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ ևս մեկ դիմում է ներկայացվել՝ էլեկտրաէներգիայի սակ…

    ⚡️💵 «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ ևս մեկ դիմում է ներկայացվել՝ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու վերաբերյալ։ 📌 Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ՀԷՑ ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի իջեցման հետ կապված՝ 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 միլիարդ…

  • Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, …

    📣 Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա։
    [Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյան]

  • 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի գործը դատարան ուղարկելուց 3 տարի …

    ⚖️ 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են։ Նա մեղադրվում է նույն զորամասի պաշտոնյայի որդու՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու մեջ։
    🗣 Քանի որ սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է, դատարանը հարցրեց մեղադրյալի կարծիքը․ «Ես շատ եմ ուզում արդարացված դուրս գալ, որովհետեւ իրականում կապ չունեմ, բայց ես այժմ համարվում եմ ստացիոնար բուժման մեջ՝ բժշկական կենտրոնում պառկած հիվանդ։ Ինձ երեկ պետք է վիրահատեին, բայց քանի որ չեմ ուզել խոչընդոտել դատական նիստին, իմ վիրահատությունը հետաձգել են վաղը, եկել եմ էստեղ։ Առողջությանս բավականին վտանգ սպառնացող խնդիր կա, որոշումը Ձերն է, ես դեմ չեմ, որպեսզի պարբերաբար այս դատական նիստին խոչընդոտ չհանդիսանամ»,- ասաց Հարությունյանը, սակայն կողմերի կարծիքները լսելուց հետո իր դիրքորոշումը փոխեց՝ խնդրելով իրեն հանրային պաշտպան տրամադրել։
    📎 Կարդալ ավելին

    Քիմիկների գործով Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի վաղեմության ժամկետներն անցել են  — Infocom

    44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկին՝ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրացել են։ Հարությունյանը, որ 2020 թ․ զբաղեցրել…

  • Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը չեն մասնակցի «Եվրանեսթի»՝ Երևանում կայանալիք խորհրդա…

    Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը չեն մասնակցի «Եվրանեսթի»՝ Երևանում կայանալիք խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին:

  • ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում գործողություններ է իր…

    ‼️ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում գործողություններ է իրականացնում, և կան բերման ենթարկվածներ։
    💬 Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ին հայտնել են, որ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
    🗣 «Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հայտնել են Կոմիտեից։

  • Չնայած կառավարությունը լուծարել է ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկա…

    ‼️ Չնայած կառավարությունը լուծարել է ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել, և ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ այն լուծարելու որոշում չկա։
    ՓԲԸ-ն, որ ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ Այն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։
    📍 Կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ռուսաստանը մի քանի ժամ առաջ հարված է հասցրել Սլովյանսկի ջերմաէլեկտրակայանին, հա…

    🇷🇺 Ռուսաստանը մի քանի ժամ առաջ հարված է հասցրել Սլովյանսկի ջերմաէլեկտրակայանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 🇺🇦 «Երկու մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Սա բացահայտ ահաբեկչություն է։ Նորմալ մարդիկ այսպես պատերազմ չեն վարում, և աշխարհը պետք է համապատասխան արձագանք տա նման ռազմական գործողություններին»,- ասել է Զելենսկին։

  • Հայաստանն ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը՝ HAL-ի կողմ…

    🇦🇲🇮🇳 Հայաստանն ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը՝ HAL-ի կողմից արտադրված Sukhoi Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման համար. Indian Defense News
    📄 Ըստ հրապարակման՝ այս համաձայնագիրը դիտարկվում է որպես ռազմավարական հակակշիռ Ադրբեջանի կողմից վերջերս պակիստանյան ծագում ունեցող 40 JF-17C Block-III կործանիչների գնմանը։
    🔫 Su-30MKI-ների մատակարարումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի զսպման և հեռահար օդային մարտական հնարավորությունները տեխնոլոգիապես արդիականացված JF-17 նավատորմի դեմ։
    💵Գործարքը, որի արժեքը, ենթադրաբար, կկազմի 2,5-3 միլիարդ դոլար, հավանաբար, առաջին փուլում կներառի 8-ից 12 Su-30MKI ինքնաթիռի մատակարարում։ |factor.am|
    🖇️ Կարդալ ավելին

  • Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին հայտնել է …

    🇦🇲🇮🇷 Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 
    📣 Շիրղոլամին ներկայումս Իրանի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։ 
    📌 Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ |armenpress.am|