Category: Infocom

  • Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, …

    🇨🇳🇺🇸Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, ինչը խաթարել է նավթի և գազի արտահանումները։
    🔸 Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի խոսքով՝ դրա «արմատական պատճառը» Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են։
    🔸 Նա ընդգծել է, որ ծովային ուղիների անվտանգությունը հնարավոր է միայն հրադադարի և տարածաշրջանում կայունության դեպքում։ |azatutyun.am|

  • Ըստ ՔԿ-ի՝ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղե…

    📣 Ըստ ՔԿ-ի՝ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին՝ մասնակցելու Սամվել Կարապետյանի դատական նիստերին և այլ ակցիաների:
    🔻 «Նա հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավարի հետ և տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի: Փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:
    🔻 Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Նա այսօր ձերբակալվել է»,- հայտնում են ՔԿ-ից:

  • Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով հանվել է շահագործումից՝ պայման…

    ‼️ Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով հանվել է շահագործումից՝ պայմանավորված շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով:
    🗣 Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Հայաստանում արևակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ցուցանիշների աճի համատեքստում։ 
    💬 «Ամենայն հավանականությամբ, 2026թ. մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանն աշխատելու պարագայում։ Այդ թվերն իրար համադրելի կլինեն, վստահաբար»,-համոզմունք հայտնեց նախարարը։
    📌Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետն ավարտվում է 2026թ. աշնանը։ Այժմ աշխատանքներ են իրականացվում ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները։ |armenpress.am|

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գո…

    🔸 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով, առանձնազրույց են ունեցել նրա հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
    🔸 Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է ՔԿՀ վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:
    🗣 «Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
    18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։

  • ՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ եթե կա իրավիճակ, ուժ գործադրի. ինքը բոլոր լ…

    🔻 ՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ եթե կա իրավիճակ, ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Իրավիճակը սրվի՝ անհրաժեշտության պարագայում կարող է և զենք գործադրել։ Բա եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելու, հայտնվելու է բանտում՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։
    🔻 Երբ ինչ-որ մեկը գործողություններ է անում, ինքը բեյջ չունի, թե 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի կամ որևիցե այլ բան, և ծառայությունը պետք է իրականացնի իր պարտականությունները․․․ Բա ի՞նչ պետք է աներ, պետք է հրավիրեր սրճարան՝ սուրճ խմելո՞ւ:
    [Նիկոլ Փաշինյանը՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասին] |arm.sputniknews.ru|
    🔗 Կարդալ ավելին
    18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո:

  • ՀՀ վարչապետը կարծում է, որ ՌԴ նախագահը տեղյակ չէր ՀՀ Սահմանադրության մանրամասնե…

    💬 ՀՀ վարչապետը կարծում է, որ ՌԴ նախագահը տեղյակ չէր ՀՀ Սահմանադրության մանրամասներից, որ ԱԺ ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցողները:
    🗣️ «Ռուսաստանի նախագահը, առավել ևս հաշվի առնելով երկրի մասշաբները և այն օրակարգը, որի հետ առնչվում է, ուզենար էլ, չէր կարող մանրամասների մեջ մտնել: Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, այդքան բան:
    📌 Ես պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նյուանս կա»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։ |azatutyun.am|
    🗣 Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 🔸 «Ինչպես էլ ավարտվեն Հայաստանի…

  • Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի: Համապատասխ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի:
    Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
    🗣 «Թույլատրվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ, ինչը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը»,- ասվում է հիմնավորման մեջ:
    «Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլարի մրցանակային հիմնադրամ, որը Հայաստանն ու Ադրբեջանը կիսել են:

  • ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյ…

    🇷🇺 ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր տեղափոխելու և Իրանը վերահսկելու համար:
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
    💬 Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ TRIPP նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խաթարել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Նրա համոզմամբ՝ ՌԴ մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին «թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը»:

  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գ…

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
    Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի, hetq.am / Մարտակերտի Մատաղիս և Թալիշ գյուղեր
  • Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի պնդման, նշել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբ…

    🗣 Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի պնդման, նշել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ-ն այդ մասին արդեն հրապարակային հայտարարել էր․
    🔸 «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք»,- նշել է Փաշինյանը։
    ❗️ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո, Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 🗣 «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ…