Category: Infocom

  • Լեհաստանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է ուսումնարանի ուսանողների ու դասախոսն…

    🇵🇱 Լեհաստանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է ուսումնարանի ուսանողների ու դասախոսների վրա․ 8 վիրավոր կա
    📌 Լեհական TVN-ի հաղորդմամբ՝ հարձակվողը նույն ուսումնարանի ուսանող է։ Վիրավորների թվում են չորս ուսանող, երկու դասախոս, ինչպես նաև պատահական անցորդներ՝ հայր ու որդի։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։
    👮 Դեպքից հետո երիտասարդը փորձել է փախոսւտի դիմել, սակայն ոստիկանությունը քաղաքում հայտնաբերել ու ձերբակալել է նրան։ Այժմ նա ոստիկանների հսկողությամբ հիվանդանոցում է։ |azatutyun.am|

  • Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկա…

    📣 Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է, ԱԺ-ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք այս իրավիճակը։ Սա մեր քաղաքականության արդյունքն է»,-նշել է նա։ |tert.am|

  • Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան…

    ⚖️ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
    🗣 «ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:
    🔸 Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, իսկ նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»,- հայտնել է փաստաբանը։
    ⚖️ Դատարան ներկայացնելու համար ձերբակալվում է «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը: 🗣 Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 💬 «Մեղսագրվում է միջին ծանրության արարք՝ [Քր. օրենսգրքի] 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)՝…

  • Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորու…

    🇦🇲🇮🇷 Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով։ Այս մասին հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։
    📌 Միրզոյանը հայտնել է, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
    🚍🛩 Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։ Նա նաև հայտնել է, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների համար քննարկվել են տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։ |armenpress.am|

  • Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր …

    🗣 Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա. ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին:
    📌 «Դա սովորական կրիմինալ իրավիճակ է: Երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին, եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։
    📌 Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջ խոսքով՝ Փաշինյանը թեթև է ներկայացնում կատարվածը: 🔻Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, արձագանքելով «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ընթացքում Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ…

  • Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջ խոսքով…

    📌 Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջ խոսքով՝ Փաշինյանը թեթև է ներկայացնում կատարվածը:
    🔻Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, արձագանքելով «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ընթացքում Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, այլ մոլորված զինվոր, նշում է. «Եթե մոլորված էր, չէր ուզում վնաս տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր»:
    🔻Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցու «ավտոմատի պահունակը ամբողջական էր», Արփի Ավետիսյանը նշում է. «Ամբողջական չի եղել, մի հատ փամփուշտ կրակել է, չի դիպել, 2-րդն ուզեցել է երեխու վրա կրակի, Անին զենքը փորձել է իջեցնի, էդ ժամանակ իր մատները, ոտքը վնասել է»:
    🔻Արփի Ավետիսյանի խոսքով, եթե ադրբեջանցին այդքան խաղաղասեր էր, երեխաներին ինչո՞ւ էր պատանդ վերցնում. «Եթե երեխաներին ազատ թողներ, չէր սպասի ծնողները գային, հասնեին, ինքը արդեն գնացած կլիներ»: |azatutyun.am|
    ‼️ Փաշինյանը «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդմանն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքին: 🔻 Նա նշել է՝ մինչև ադրբեջանցի զինվորին հայտնաբերելը չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ նա ՀՀ տարածք է անցել. «Առանց որևէ փաստի, որ զինվորը…

  • Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը կբողոքարկվի. Գլխավոր Դատա…

    ⚖️ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը կբողոքարկվի. Գլխավոր Դատախազություն
    📣 Դատարանն երեկ անմեղ էր ճանաչել խուլիգանության մեջ մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին: Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Քրեական վարույթը հարուցվել էր, երբ հայր ու որդի Ղուկասյանները հարցազրույց էին տվել լրագրողներին։ Նախաքննական մարմինը նրանց խոսքում խուլիգանություն էր տեսել ու քրեական վարույթ հարուցել «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն» հոդվածով:
    📌 Ի տարբերություն հոր՝ Սպարտակ Ղուկասյանին դատարանը խուլիգանության համար նախօրեին մեղավոր ճանաչեց՝ մեղադրանքից հանելով «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման» մասը: Նրա պատժաչափը կհրապարակվի հաջորդ նիստին: |azatutyun.am|
    👨‍⚖️ Դատարանն անմեղ է ճանաչել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խուլիգանության հոդվածով քննվող գործով: ℹ️ Գործով անցնում է նաև Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Փաստաբան հայտնել էր, որ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի…

  • Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել …

    📷 Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
    📣 Տարածվող տեղեկության համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Այսօր տարածած հայտարարությամբ ռեստորանը նշել է․
    🗣 «Իրավիճակի մասին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավապահ մարմիններին դիմելու հարցում»։
    🖇 Ահազանգի վերաբերյալ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

  • Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամնե…

    📌 Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են նաև որպես նվեր․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
    🗣️ «Այս գործողությունները ակնհայտ ոչ իրավաչափ են և ոտնահարում են մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։
    🖇️ Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում:
    ‼️ Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին և հասանելի կլինեն հանրությանը: 📌 ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ և ծանոթացել քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ…

  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախո…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
    📌 Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]