Category: Infocom

  • ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ…

    🔸 ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․
    🗣 «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- ասված է գրառման մեջ:
    🗣 Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել․ Անդրանիկ Թեւանյան 🔸 «Այս «կարված» գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին, այո, ընտրվել եմ պատգամավոր ԱԺ ընտրությունների արդյունքում,…

  • [Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի …

    ❗️[Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    📌 ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն [Անդրանիկ Թեւանյանը,- Infocom], հանդիսանալով ԱԺ պատգամավոր, 2024-ի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։
    ❗️[Նա] ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն:
    🔸 Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    [ՀՀ քննչական կոմիտե]
    📣 Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Այս մասին հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։…

  • Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարա…

    ❗️Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել:
    📌 Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ |azatutyun.am|
    👨‍⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:

  • ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ …

    📣 ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի մասին հնչեցրած մեղադրանքներին, թե նա «պետական դավաճան է»։
    🗣 «Եթե ապացուցեն, իմ գործընկերոջը ես կգնդակահարեմ, եթե ոչ՝ սուտ ասողներից մենք պատիվ ենք պահանջում։ Նման հայտարարություն անողը պետք է պատիժ կրի, չեմ ասում՝ գնդակահարենք, թող գա, իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա։
    🔸Մեր երկրորդ համարը հայրենասեր, նվիրյալ է, ամբողջ թիմով կանգնած ենք իր կողքին»,- հայտարարել է Ծառուկյանը։

  • Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվ…

    📣 Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Այս մասին հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
    🗣 «Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչ է արել այն 8 միլիարդ դոլարի հետ, որը պետական պարտքի ավելացման չափն է, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։
    🔸 Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում»,- նշել է Թևանյանը։ |pastinfo.am|
    📣 Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, ասել է Անդրանիկ Թևանյանը։ 🗣 «Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու…

  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել …

    📣 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանից հնչող զգուշացումներին։
    🗣 «Այս մարդը [ Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում:
    🔸 Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- Ապարանում ելույթի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը։|azatutyun.am|
    🇦🇲🇷🇺 Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 🔸 Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար…

  • «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ մի շարք …

    ⚖️ «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել․ Հակոկոռուպցիոն կոմիտե
    📌 Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։
    📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Նախիջևանում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրե…

    🇦🇿 Նախիջևանում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական report.az-ը:
    📣 Ըստ աղբյուրի՝ միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

    📌 Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։
    |azatutyun.am|

  • Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան…

    ⚖️ Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան։
    🗣 Նա հեղինակությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում է պահանջել ՔԿ-ից՝ սիմվոլիկ 1 դրամ ։ Այս մասին հատնել է նրա փաստաբան Վարդան Ալոյանը։
    📣 «Քննչական մարմինը միանշանակ նշում է, որ Նարեկ Կարապետյանը հանցանք է գործել` թաքցնելով այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը։ Մենք հայցադիմում ենք ներկայացրել, որ հրապարակային հերքում տարածեն և ներողություն խնդրեն»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|
    💬 Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ»: ‼️ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել՝ նշելով. «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու…

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ «Հաշվ…

    ‼️ «Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
    📣 «Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։
    📌 ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում»,- պարզաբանել է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը: