Category: Infocom

  • 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Ան…

    👨‍⚖️ 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Աննա եկեղեցումմիջադեպից հետո:
    📌 Միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով 3 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
    Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված քաղաքացիներից Դավիթ Մինասյանին տեղափոխում են դատարան. կալանքի միջնորդություն է ներկայացվել:

  • Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում …

    🔸 Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:
    💬 Փառանձեմ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ պատմեց ակցիայի մասնակից Աննա Կիրակոսյանը:
    🗣 «Մենք հիմա ստորագրահավաքով դիմում ենք գրում քաղաքապետարանին նույն պահանջով։ Երեկ դիմումը ներկայացրել ենք, դեռ պատասխան չունենք։ Երեկ հանդիպել ենք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ, զրուցել ենք, ասեցին, որ մեր խնդրին անպայման լուծում կտան, այսօր էլ հրավիրել են վարչական շրջան՝ համայնքապետի հետ հանդիպման»,- նշեց նա: |news.am|

  • Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք…

    🇦🇲 Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:
    💬 Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության:
    🔻 «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը:
    🔻 Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին»,- նշել է Բադալյանը:
    Ադրբեջանի ԱԳՆ-ն հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրում:

  • ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծ…

    🔸 ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

    📌 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

  • Հրդեհ՝ Սերո Խանզադյան փողոցում․ ահազանգ է ստացվել, որ այրվում են տներ։ Դեպքի վայ…

    ❗️Հրդեհ՝ Սերո Խանզադյան փողոցում․ ահազանգ է ստացվել, որ այրվում են տներ։

    🔥 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազր…

    🇮🇷🇹🇷 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին լուրերը լիովին անհիմն են։
    🗣 Նա չի բացառել տարածաշրջանի խաղաղության թշնամիների կողմից նմանօրինակ գործողությունների կրկնությունը։
    🔸 «Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին և Թուրքիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև պատրաստ է համագործակցել նման դեպքերի հետաքննության հարցում»,- նշել է Արաղչին։ |news.am|
    🇹🇷 Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն: 📌 Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել…

  • Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, որտեղ տեղի կունենա հանդիպում ՌԴ նա…

    ✈️🇷🇺 Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, որտեղ տեղի կունենա հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել ՀՀ կառավարությունից:
    📣 Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ՌԴ-Հայաստան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդի հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

  • Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված քաղաքացիներից Դավիթ Մինասյանին …

    ⚖️ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված քաղաքացիներից Դավիթ Մինասյանին տեղափոխում են դատարան. կալանքի միջնորդություն է ներկայացվել:
    📌 Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
    💰 Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:
    Քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում.

  • Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատ…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
    📌 Վարչապետը կարևորել է առաքելության գործունեությունը և ընդգծել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ–ն հետևողականորեն աջակցում է։
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։
    [ՀՀ կառավարություն]

  • «Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմում «Նոր դարաշրջան»-ի և «Միավորված հայեր»-ի հետ:…

    🤝 «Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմում «Նոր դարաշրջան»-ի և «Միավորված հայեր»-ի հետ:
    📑 Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել վերոնշյալ կուսակցությունների նախագահներ Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ։
    🎯 Հուշագիրը ստորագրած քաղաքական ուժերը հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ |aztautyun.am|