Category: Infocom

  • Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր ա…

    🔸 Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի, հայտնում են քաղաքապետարանից։
    📌 Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո։
    📌 Ավելի վաղ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում։
    ‼️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ 📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

  • 2022-2024 թվականների ընթացքում Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի …

    ❗️⚖️ 2022-2024 թվականների ընթացքում Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
    📣 «Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։
    🔸 Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և ՀՀ են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։
    📌 Գ.Ծ.-ն և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- նշված է հաղորդագրությունում։
    ‼️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ 📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ Այս մաս…

    ‼️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
    🔍 Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ 🗣 Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

  • Պուտինն ու Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի․ մենք նպատակին շատ ավել…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Պուտինն ու Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի․ մենք նպատակին շատ ավելի մոտ ենք, քան թվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Մենք պատրաստվում ենք գնալ ՆԱՏՕ և քննարկել դա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այն կավարտենք»,-նշել է Թրամփը։ |news.am|
    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտնել է, որ հուլիսի 4-ին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ է արել «ամերիկյան վճռականություն» ցուցաբերել՝ օգնելու վերջ տալ Ռուսաստանի դեմ ավելի քան չորս տարի տևող պատերազմին։ 🔹 Զելենսկին նշել…

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջան…

    🇦🇲🇷🇺 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։
    🤝 Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով:
    [ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]
    🇦🇲🇷🇺 Եկատերինբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: 🗣 «Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների…

  • Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ: «Հանդիպման ընթացք…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ:
    📣 «Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում տեղակայված SOCAR-ի բենզալցակայանի վրա հուլիսի 5-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ և ռուսական կողմին հանձնել համապատասխան նոտա»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

  • Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝ Երևանի Տե…

    Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝
    🔻 Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
    🔻 Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ, Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
    🔻 Բանկում ներդրված ընդհանուր՝ մոտ 203 մլն դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ ավելի քան 74 մլն դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
    🔻 352 միլիոն 438 հազար դրամ:
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի է բավարարել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

  • ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ…

    🇺🇸⚽️ ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քարտ էր ստացել մրցակից թիմի պաշտպանի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարել է, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով։
    💬 Մինչ այդ լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, թե ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ և խնդրել վերանայել ամերիկացի հարձակվողի նկատմամբ սահմանված պատժամիջոցը։ Որոշումից հետո Թրամփը գրել է. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին մեծ անարդարությունը վերացնելու համար»:
    ‼️ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն հայտարարել է՝ ՖԻՖԱ-ն «հատել է կարմիր գիծը»՝ կարմիր քարտ ստացած ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին թույլ տալով մասնակցել Բելգիայի դեմ այսօր կայանալիք հանդիպմանը: |azatutyun.am|

  • Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ…

    💰 Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
    ⚖️ Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և…

    🇦🇲🇵🇰 ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։