Category: Infocom

  • Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերա…

    🏦 Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7 %:

  • Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կա…

    🇦🇲🇦🇿 Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
    🗣 «Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»,- ասել է Միրզոյանը։

  • Մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայ…

    🗣 Մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել։
    Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալության հարցին, թե որքանով է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ և կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:

  • [ՀԱՊԿ]-ի անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության․ դա, հիրավի, …

    🗣 [ՀԱՊԿ]-ի անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության․ դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը․ Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում
    📌 «Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է Արարատ Միրզոյանը:

  • Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են …

    ❗️ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան 🗣 «Թե ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով, ես չգիտեմ», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պատգամավորը՝ հայտնելով, որ ինքը չէր…

  • Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բ…

    🗣 Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։
    🔸 «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», – ասաց Աշգարյանը։
    📌 Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։|azatutyun.am|

  • Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննար…

    🗣 Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
    📌 Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Նա վստահեցրեց՝ այժմ նման հարց չի քննարկվում: Նրա խոսքով՝ շարունակվում է գործերի քննությունը, շարունակվում են նաև ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար։
    🗞 Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի․ «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», – պատասխանեց նա: |azatutyun.am|

  • Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավ…

    📌 Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավարության դրոշը։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։
    🗣️ Դեսպանատնից «Ազատությանը» տեղեկացրել են, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։
    🇷🇺 Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։
    Լուսանկարը՝ ՌԴ-ում Սիրիայի դեսպարատնից/Reuters.com

  • «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել: «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի…

    ‼️ «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել:
    🔸 «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Այնտեղ ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնում են ԲԿ-ից։

  • Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղո…

    🇺🇸🇺🇦 Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։

    🗣 Այդ մասին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը։
    💬 «Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի»,- ասել է Թրամփը: |armenpress.am|