Category: Infocom

  • Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են…

    🇦🇲🇪🇺 Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են:
    📌 Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
    🗣 «Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը և բոլորս այսօր այստեղ ենք, հստակ ցույց է տալիս է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին»,- ասել է նա։ |1lurer.am |

  • Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճ…

    🇦🇲🇹🇷 Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-…

    🇺🇦 Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
    🇪🇸 Փաշինյանը հանդիպել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Նրանք հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:
  • Սամվել Կարապետյանի հորդորից հետո Արթուր Ավանեսյանը (Կանդազ) դադարեցրել է հացադո…

    📣 Սամվել Կարապետյանի հորդորից հետո Արթուր Ավանեսյանը (Կանդազ) դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:
    ⚖️ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) հացադուլ է հայտարարել: 🗣 Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

  • Այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել նաև «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կու…

    🪧 Այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել նաև «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կուսակցությունը։
    📣 «Հայաստան» դաշինքը պահանջում էր, որ եվրոպացի առաջնորդներն ուշադրություն դարձնեն «Հայաստանի ժողովրդավարական հետընթացին, քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին»։ Պահանջում էին ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Նրանք երթ իրականացրին դեպի Մարզահամերգային համալիր։
    🚶 ՀՀԿ ներկայացուցիչները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, պատրաստվում էին քայլերթով շարժվել Մարզահամերգային համալիրի ուղղությամբ։ Երթուղին, որով պատրաստվում էին շարժվել, անցում էր այն հատվածներով, որոնք ոստիկանությունը հայտարարել է, որ փակ են երթևեկության համար:
    🚔 Աշոտյանը բացատրեց, որ իրենք ուղղակի պաստառներով լուռ քայլելու են մայթերով, այլ մտադրություն չունեն, և ոստիկանությունը երթը արգելող որևէ հայտարարություն չի արել, հետևապես՝ եթե փորձեն խոչընդոտել երթը, ապա ապօրինություն կգործեն: Ոստիկանությունը թույլ չտվեց այդ երթուղով շարունակել երթը։ |azatutyun.am|

  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է կնքվել։…

    🇦🇲🇬🇧 ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է կնքվել։
    🗣 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ:
    📣 Քիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

  • Հայաստանն ու Խորվաթիան ստորագրել են ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչ…

    🇦🇲🇭🇷 Հայաստանն ու Խորվաթիան ստորագրել են ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր:
    📣 Խորվաթիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմոլորտ հարաբերությունների առաջմղմանը:

  • Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան…

    🇫🇷 Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է. Էմանուել Մակրոն
    🗣 «Որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Եվ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը, այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը, և շահեց դրա արդյունքում, այն որոշեց, որ խաղաղությունն ու Եվրոպան առաջնային ձգտումն են։ Այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն, ինչ արվեց Մոլդովայում, ինչպես նաև այստեղ նստած շատ այլ երկրներում, ցույց է տալիս, որ մենք՝ որպես եվրոպացիներ, որոշել ենք ահազանգ հնչեցնել միասնական զարթոնքի համար, և ռազմավարական ինքնավարությունը հենց սրան է ուղղված», — քննարկման ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։

  • Կայա Կալլասը Երևանից կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Եվրամիության արտաքի…

    📣 Կայա Կալլասը Երևանից կմեկնի Ադրբեջան։
    📌 Այս մասին հայտնում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը՝ նշելով, որ նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
    🇪🇺 Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի։ 📣 Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի…

  • Իլհամ Ալիևն իր ելույթում պնդեց, թե Եվրախորհրդարանը «թիրախավորում է Ադրբեջանը՝ տ…

    🇦🇿 Իլհամ Ալիևն իր ելույթում պնդեց, թե Եվրախորհրդարանը «թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
    📌 Ըստ Ալիևի՝ պատճառն այն է, որ «Ադրբեջանը պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»։
    🗣 «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր»։
    🔸 Ելույթն ավարտելով Ալիևը շնորհավորեց Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ․
    📣 «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գագաթնաժողվին»,- եզրափակեց Ադրբեջանի նախագահը։
    🇦🇿 Իլհամ Ալիևը գագաթնաժողովի իր ելույթում հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են։ 📣 «Սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Թրամփի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումից հետո մեզ համար և վստահ եմ մեր հայ գործընկերների համար…