Category: Infocom

  • YouTube պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube…

    🔶 YouTube պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի գործընկերային ծրագիրը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
    📌 Նա տեղեկացրել է, որ սա նշանակում է, որ մոնետիզացիան(դրամայնացումը) այլևս հասանելի է մեր երկրում:

  • Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող …

    🇷🇺 🇦🇲 Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները «մեկ դարով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
    🗣 «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր մեծ հզորության կայանի նախագիծ, որը՝ եթե դա լինի հայկական ղեկավարության կամքով, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, իսկ գուցե՝ դարերով։ Միևնույն ժամանակ, այն վերջնական սպառողի համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը», — ընդգծել է դիվանագետը։ |news.am|

  • Եվրամիությունը Երևանին անվտանգության ոլորտում որևէ շոշափելի այլընտրանք չի առաջա…

    🇷🇺🇦🇲 Եվրամիությունը Երևանին անվտանգության ոլորտում որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
    📌 Նա ընդգծել է, որ ՌԴ-ն ու Հայաստանը կապում են մի շարք պայմանագրեր, որոնք «պահպանում են հանրապետության անվտանգությունը»։ «Ինչպես համոզվեցինք Երևանում ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովների ընթացքում՝ շոշափելի այլընտրանք ոչ ոք չի առաջարկում», — նշել է դիվանագետը։
    🛣 Կալուգինը նաև անդրադարձել է ԹՐԻՓՓ-ին՝ նշելով, որ նախագծի մեկնարկի հեռանկարները՝ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին, մռայլ են։ Նրա խոսքով՝ բացի Իրանի կողմից իր հյուսիսային սահմաններին ԱՄՆ-ի ներկայության բացասական ընկալումից, «Թրամփի ուղին» կարող է անվստահություն առաջացնել նաև ասիական գործընկերների մոտ։ |news.am|

  • ԿԳՄՍՆ-ն ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործու…

    🔶 ԿԳՄՍՆ-ն ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ է ստացել։
    🗣 «Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին»,- գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

  • Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ…

    🗳 Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն էր։
    🔸 Կուսակցություններն ու դաշինքներն այսօր քարոզարշավ անցկացրին Երևանում և մարզերում։
    Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 4-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 4-րդ օրը — Infocom

    Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն էր։ Կուսակցություններն ու դաշինքներն այսօր քարոզարշավ անցկացրին Երևանում և մարզերում։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում…

  • Այսուհետ Wildberries-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ …

    ❗️Այսուհետ Wildberries-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    📌 Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար։
    Կարդալ ավելին
    🛍 Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։ 📣 Ընկերությունը նշում է, որ պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման…

  • Փաշինյանն այսօր արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններ…

    📣 Փաշինյանն այսօր արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններին՝ հայտարարելով, որ միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը։
    🗣 «Եթե համարում եք, որ «Հյուսիս-հարավի» կառուցումը կուսակցական միջոցառում էր, կարող ենք դա համարել կուսակցական: Կարծում ենք՝ «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Գյումրի հատվածի կառուցումը պետական մակարդակի և նշանակության միջոցառում է, այնպիսի միջոցառում է, որը արժե նշել», – ասաց Փաշինյանը:
    🔸 Վարչապետը նշեց, որ համերգի կազմակերպմանը մասնակցել են ճանապարհաշինական աշխատանքներին ներգրավված ընկերությունները։ «Չեմ կարծում, որ այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում»,- ասել է վարչապետը։
    📌 Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները: |azatutyun.am|

  • ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկն…

    🫖 ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ․ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
    📌 «Խոսքը գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկների մասին է։
    🔸 Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։
    🔸 Հորդորում ենք բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար», — նշված է հաղորդագրության մեջ։

  • Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիո Մուջիրին։ Կաթո…

    🇬🇪 Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիո Մուջիրին։
    📣 Կաթողիկոս-պատրիարք ընտրելու քվեարկությանը մասնակցում են միայն եպիսկոպոսները։ Համայն Վրաստանի ընտրված կաթողիկոս-պատրիարք ընտրվում է այն թեկնածուն, որը ստանում է ձայների կեսից ավելին, այս դեպքում՝ առնվազն 20 ձայն, մետրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն։
    🇬🇪 93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: 📌 Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։ Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման…

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, հայկական կողմից կ…

    🗣 Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, հայկական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քարոզարշավի պատճառով չի կարողանա մասնակցել միջոցառմանը, և դրա մասին դեռ ապրիլի 1-ի այցի ժամանակ ՌԴ նախագահին տեղեկացրել է։
    📣 «Նախորդ օրը զանգահարել եմ Ղազախստանի նախագահին, տեղեկացրել, որ չեմ կարողանալու մասնակցել ԵԱՏՄ նիստին»։