Category: Infocom

  • Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մ…

    📣 Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։

    🗣 Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
    🇦🇿🇪🇺 Մայիսի 1-ին Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով։ 🗣 «Բանաձևում նշված կոչերը՝ հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ, բացարձակապես անհիմն են, և միջամտություն են Ադրբեջանի ներքին…

  • Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված ԵՔՀ գագաթնաժողովի…

    🚙 Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումներով։
    🛑 Մայիսի 2-ին՝ ժամը՝ 7։30-13։00, փակ են լինելու
    — Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
    — Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
    — Հանրապետության հրապարակը,
    — Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
    — Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
    — Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
    — Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
    — Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
    — պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
    🛣 Մայիսի 3-5-ը փակվող փողոցների մասին՝ այստեղ։

  • Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պող…

    🦓 Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պողոտայում, «անհաջող կատակի» արդյունք է եղել։
    🗣 Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
    📣 «Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են», -նշել է Մադաթյանը ֆեյսբուքյան էջում։
    📸 Լուսանկարում՝ ներկված ավանակը | shamshyan.com

  • Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վար…

    📣 Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վարչապետը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
    🔸 «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ-ն վերափոխվել է և դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։
    🔸 Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար», — ասված է ուղերձում։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների …

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում

    💰💰Ըստ ՔՊ-ի՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը 2025 թվականին 2 մլն դրամի նվիրատվություն է կատարել կառավարող կուսակցությանը։
    Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր նույնանուն կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի կատարած նույնքան նվիրատվության մասին։ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փոխանցումը կատարել են «Իմ քայլը» հիմնադրամին և չի կարող մեկնաբանել՝ ինչպես է դա արտացոլվել ՔՊ-ի հաշվետվության մեջ։
    ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը մեր զրույցում նշեց, որ անհնարին է, որ մարդը հասցեատեր բաժնում լրացնի այլ կառույցի անուն, բայց նվիրատվությունը հասնի մեկ այլ կառույցի։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հե…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
    🔸 Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
    📌 Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտր…

    ⚖️ Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]|factor.am|
    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։ 🔸 Բացի այդ, խախտվել է ընտրության ժամանակ…

  • Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևե…

    🚘 Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար։
    📌 Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մայիսի 1-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Այ…

    🇷🇺 Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։
    📌 Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։
    📣 Ըստ ռուսական կողմի՝ որոշումը կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հետևանքով։
    🇷🇺 ՌԴ «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումն օնլայն և սովորական խանութներում: Նշվում է, որ շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումը: 📌 Ըստ լրատվամիջոցների՝ շրջանառությունը…

  • Փաշինյանը հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական …

    📌 Փաշինյանը հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական պարտավորություն չկա, կա կամավորություն։
    🔸 «Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ բոլոր տեղերը գնում է և «վիզը ծուռ՝ անկյունում կանգնածի» կարգավիճակում է։
    🔸 Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք, ես կարծում եմ՝ պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
    ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։