«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների …

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում

💰💰Ըստ ՔՊ-ի՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը 2025 թվականին 2 մլն դրամի նվիրատվություն է կատարել կառավարող կուսակցությանը։
Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր նույնանուն կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի կատարած նույնքան նվիրատվության մասին։ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փոխանցումը կատարել են «Իմ քայլը» հիմնադրամին և չի կարող մեկնաբանել՝ ինչպես է դա արտացոլվել ՔՊ-ի հաշվետվության մեջ։
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը մեր զրույցում նշեց, որ անհնարին է, որ մարդը հասցեատեր բաժնում լրացնի այլ կառույցի անուն, բայց նվիրատվությունը հասնի մեկ այլ կառույցի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով