Category: Infocom

  • Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փա…

    🤝 Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
    🗣 Այս մասին Հանրային ՀԸ-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
    📌 Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:
    Ֆրանսիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան:

  • Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խ…

    🇮🇷🇺🇸 Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ՝ ծովային շրջափակումը:
    🗣 «Կրակի լիարժեք դադարեցումն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն չի խախտվում ծովային շրջափակմամբ, համաշխարհային տնտեսությանը պատանդ վերցնելով… Հորմուզի նեղուցի բացումն անհնար է զինադադարի կոպտագույն խախտման պայմաններում»,- գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը: |news.am|
    🇺🇸🇮🇷 Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, բայց «շրջափակումը կշարունակվի»: 🗣 «Ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ…

  • Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկար…

    ❗️ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։
    ⛪️ Լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ․ եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:
    📸 Զբոսաշրջիկներից մեկի՝ սոցցանցում փետրվարին հրապարակված լուսանկրներից մեկում ևս երևում է, որ տաճարն արդեն պարսպապատված է որպես շինհրապարակ:
    🇦🇿 «Ազատության» ադրբեջանական ծառայությունը եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի ԱԳՆ-ին, սակայն հարցն առայժմ անպատասխան է: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու։ Ապրիլի 22-ին՝ ժամը …

    ‼️ Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու։
    🔸 Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ապրլի 20-ին ավտոբուսի վարորդին դանակահարած անձն այսօր հայտնաբերվել է: ՆԳՆ-ից հա…

    🚍 Ապրլի 20-ին ավտոբուսի վարորդին դանակահարած անձն այսօր հայտնաբերվել է:
    ⚖️ ՆԳՆ-ից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։
    📌 Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ |azatutyun.am|
    ⚖️ Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:

  • Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծե…

    🚌 Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հետևյալ երթուղիներով՝
    🔸 հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
    🔸 Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:
    🔸 հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանա…

    🇦🇲🇹🇷 Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:
    🔸 Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
    [ՀՀ անվտանգության խորհուրդ]

  • Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժա…

    🚘 Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։
    🛑 Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ — Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա — Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա — Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց — Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։
    🚙 Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։
    📌 Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

  • Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագա…

    ⚖️💵 Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի
    🏭 էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Արենի ՀԷԿ» ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,
    🏦 ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
    💵 ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
    💰 4.853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ, 2.643.357 դրամ:

  • Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունն…

    🇦🇿 Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը․ Իլհամ Ալիև
    🗣 «Սպիտակ տանը hամատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքների արտահանումը Ադրբեջանից Հայաստան»,- ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այսօր Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։