Category: Infocom

  • Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին և իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ կոչ անելով.
    📌 «Հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
    📌 Հստակորեն խոսել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
    📌 Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»:
    🔗 Կարդալ ավելին

  • Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկե…

    Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցին քանդելուն չարձագանքելու մասին
    🔸 Հանրային ՀԸ լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածքում հայկական եկեղեցի չպետք է քանդեն, Արսեն Թորոսյանը արձագանքեց.
    📌 «Այո, իհարկե, չպետք է քանդեն, բայց եթե դու կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնես, էդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ-որ տեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է, դա այլ ձևով է:
    📌 UNESCO-ն է հիմնականում դրանով զբաղվում, և կարելի է այդ հարցը բարձրացնել, բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել, որովհետև մենք փորձում ենք խաղաղության կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, որը մի օրում չի անցնելու»:
    Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով:

  • ՌԴ «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմ…

    🇷🇺 ՌԴ «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումն օնլայն և սովորական խանութներում: Նշվում է, որ շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումը:
    📌 Ըստ լրատվամիջոցների՝ շրջանառությունը դադարեցնելու առիթը «Ռոսպոտրեբնադզորի» նամակն է, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը: Արգելափակման պատճառ նշվում է «պարտադիր պահանջների խախտումը»։
    🇦🇲 ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել: |1lurer.am|

  • Ինչ էջեր է ներառելու ՀՀ կենսաչափական անձնագրի նոր տարբերակը՝ ըստ ՆԳՆ առաջարկներ…

    📑 Ինչ էջեր է ներառելու ՀՀ կենսաչափական անձնագրի նոր տարբերակը՝ ըստ ՆԳՆ առաջարկների:
    Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային քննարկմանը ներկայացվել են ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

  • Վարչապետի խոսնակը հերքում է Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը: «Մի շարք լրա…

    Վարչապետի խոսնակը հերքում է Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը:
    🔸 «Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
    🔸 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
    🔸 Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք դրանց մտացածին լինելու պատճառով»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:

  • Բյուրեղավանում իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվե…

    🚰 Բյուրեղավանում իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
    📌 Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
    📌 Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
    📌 Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
    [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
    Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ

  • Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային քննարկմանը ներկայացվել են …

    ‼️ Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային քննարկմանը ներկայացվել են ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
    🔸 «Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Նախ արտացոլված են ՀՀ ուրվագծային քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը:
    🔸 Ապա՝ հայի ծագումնաբանությունը՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Էրեբունի ամրոցի պատկերը, Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը:
    🔸 Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ապա՝ ՀՀ նախագահի նստավայրը, Կառավարության, ԱԺ, ՍԴ շենքերը, նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից:

  • Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դա…

    ⚖️ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
    💬 Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։
    📌 Ըստ Վարդևանյանի՝ վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։ |hesc.am|
    Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը:

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Կարմի խաչի և Կարմիր մահ…

    🇦🇲 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) գլխավոր քարտուղարի տեղակալ Քսավիեր Կաստեյանոս Մոսկերային, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
    📌 «Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը: Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և …

    🇦🇲🇺🇸 ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար։
    📌 Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը.
    🗣 «ԹՐԻՓՓ նախագծին աջակցելը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ, քանի որ, նախ՝ TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ»,- ընդգծել է Կոստանյանը։ |armenpress.am|
    🇦🇲🇪🇺 Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ընթացքում։…