Category: Infocom

  • Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ թե՛ համայնքապետարանի ներսում, թե…

    ‼️ Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ թե՛ համայնքապետարանի ներսում, թե՛ բակում: Ժամանակ առ ժամանակ բակում հավաքված քաղաքացիները փորձում են հրելով անցնել ոստիկանական մեծաթիվ ուժերից կազմված շղթան և մուտք գործել շենք: 📣 Գյումրու քաղաքապետ Վարդան…

  • Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7-հոգանոց խմբ…

    🔸 Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7-հոգանոց խմբին կառավարությունում ընդունեցին:
    🗣 «Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք»,- ասացին նրանք՝ նշելով, որ «եթե մինչև ժամը 17:00-ն իրենց հստակ պատասխան չտան, ծայրահեղ քայլերի կդիմեն:
    🚶 Վարորդներն ու լոգիստիկ կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Պահանջը՝ նույնն է. բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի հա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ: Կոմիտեն կից հրապարակել է նաև ձայնագրություն:
    Ձայնագրություն ներառողեսանյութը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի

  • «Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ո…

    ❗️«Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը։
    🗣 Մայր տաճարում տեղի է ունեցել նաև ժամերգության, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է․ «Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է»։
    🕯Մայր տաճարի բակում ուխտավորները ժամերգությունից հետո մասնակցում են մոմավառության արարողությանը։

  • Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել իր դեսպանին Վրաստանից։  «Ար…

    🇬🇪🇩🇪 Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել իր դեսպանին Վրաստանից։ 
    🗣 «Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանի ղեկավարությունը հակաքարոզչություն է իրականացնում Եվրոպական Միության, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպան Էրնստ Պետեր Ֆիշերի դեմ», — ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X հարթակում հրապարակած հաղորդագրությունում։
    📌 Դեսպանի հետկանչը արված է «խորհրդակցությունների համար՝ հետագա քայլերը որոշելու նպատակով», նշել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը։ Երկուշաբթի օրը «ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը»։
    🇪🇺 Անցած ամիս Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին Գերմանիայի դեսպան Ֆիշերին մեղադրել էր երկրում «ռադիկալ օրակարգ» առաջ մղելու փորձերում։ Վրաց պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ մեղադրում են Ֆիշերին և մի շարք ԵՄ դեսպանների՝ Թբիլիսիում իշխանափոխության փորձերին աջակցելու մեջ։

  • Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք ե…

    🇺🇸 Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, անցկացվել են No Kings («Ոչ թագավորներին») կարգախոսով ցույցեր։ Ցուցարարները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։
    📌 Ցուցարարների դժգոհության պատճառ է դարձել ինչպես «իշխանության ավտորիտար զավթումը», այնպես էլ միգրացիոն քաղաքականությունը, որի արդյունքում իշխանությունները մի շարք խոշոր քաղաքներում ներգրավել էին Ազգային գվարդիան՝ անօրինական ներգաղթյալների դեմ գործողությունների ժամանակ։
    🪧 Ցուցարարները փողոցներում քայլում էին ԱՄՆ դրոշներով և պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Ոչ թագավորներին», «Միլիարդատերերը սպանում են Ամերիկան», «Ազատվեք ռեժիմից», «Դեմոկրատիա, ոչ թե միապետություն» և այլ կարգախոսներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում 2700 քաղաքում անցկացված երթերին մասնակցել է շուրջ յոթ միլիոն մարդ։ |factor.am|
    📷 Լուսանկարը՝ Քերեմ Յուջել / AFP

  • Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մա…

    ⛪️🇻🇦 Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Աթոռ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված Կարդինալական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 13-ին։
    🔸 Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում  6 այլ երանելիներ: |armenpress.am|

  • Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդ…

    🚙🏥 Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ մարմնական վնասվածքներով։
    📌 Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։
    🔎 Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Հոկտեմբերի 19-ին Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է…

    ❗️Հոկտեմբերի 19-ին Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։ 
    📌 Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    🔸 Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։ 
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը…

    ❗️Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
    📌 Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ ՆԳՆ-ն հորդորում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանություն։
    🔸 Նշենք, որ Բայմուրադովան ընտանեկան բռնության պատճառով փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ SK SOS ճգնաժամային խումբը սոցցանցերում հայտարարություն էր տարածել, որ ո՛չ նրա, ո՛չ էլ այն անձի հետ, որին հանդիպելու էր գնացել, կապ հաստատել չի հաջողվում։ Ընկերները մտավախություն ունեն, որ նրան առևանգել և բռնի ուժով տուն են վերադարձրել։